Գեղարքունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Գավառ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   87 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   93 բնակավայր
Ընդհանուր տարածք`   5,348 կմ²
Բնակչության թիվը ՝  278,600
Բնակչության խտությունը`   52.1/կմ²

Գեղարքունիքի մարզը Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր։ Նրա բնակչությունը գյուղատնտեսությունից բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական՝ մարզային նշանակության կենտրոններ։

Արագածոտնի մարզ

Մարզկենտրոնը`   Աշտարակ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Աշտարակի շրջան, Ապարանի շրջան, Արագածի շրջան, Թալինի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   112 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   118 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,753 կմ²
Բնակչությունը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   168,100
Բնակչության խտությունը`   61.1/կմ²

Մարզի ընդհանուր նկարագիրը

Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի`   Արագածի միջև: Մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:

Բնական պայմանները և հարստությունները

Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները։ Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է`   Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Մարզի կլիման բազմազան է: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս (մայիս – սեպտեմբեր), ապա Արագածի մերձգագաթային հատվածում տարվա մեծ մասը ձմեռ է. այնտեղ նույնիսկ ամռան ամիսներին կարելի է հանդիպել ձնաբծերի:Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ:

Բնակչությունը

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը`   հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:

Արագածոտնի մարզի քաղաքները

Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոնն է`   Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասախ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա: Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա, Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոխճուղիների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ խճուղիները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով: Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, մյուս երկուսը`   մեր օրերում:Աշտարակը 1960-ական թվականներից սկսած զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք:Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք`   Թալինը և Ապարանը: Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:

Կոտայքի մարզի տեսարժան վայրեր

Գառնու հեթանոսական տաճար

Գառնու հեթանոսական տաճար ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն, որը լույսի և արևի աստվածն էր:
Տաճարը հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:
Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Կա կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել,  քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»: Նաև ըստ մեկ այլ կարծիքի Գառնու տաճարը չի ավերվել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավերել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 
Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարն ունի ինը հատ 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:
Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, պատերի քարերը ընկած են եղել տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

Կոտայքի մարզ

Մարզկենտրոնը`   Հրազդան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կոտայքի շրջան, Հրազդանի շրջան, Նաիրիի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   62 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,089 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   328,900
Բնակչության խտությունը`   157.4/կմ²

Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնական դիրք գրավող մարզերից մեկն է: Այն չունի սահման այլ երկրների հետ:

Բնական պայմանները և հարստությունները
Կոտայքի մարզը ունի բնական պայմանների հարուստ միջավայր: Այնտեղ կան և բարձրաբերձ լեռնագագաթներ ու խոր կիրչեր, և մեղմաթեք սարավանդներ ու լայնարձակ գետահովիտներ: Գեղամա լեռներում գտնվող հրաբխային ապարների ստորերկրյա ջրերը դուրս են գալիս աղբյուրների տեսքով լեռների ստորոտներում, ինչպես նաև Հրազդան և Ազատ գետի կիրճերում:
Հայտնի են Քառասունակնի, Արզնիի և Գառնիի աղբյուրները, որոնց սառնորակ ջրեր հատուկ խողովակների միջոցով հասցնում են մինչև Երևան բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով: Հրազդան և Ազատ գետերի որոշ կիրճեր կարծես բնական հուշարձաններ լինեն: Շատ տպավորիչ են լավաների մեջ գոյացած բազալտե սյունաձև առանձնացումները:

Բնակչությունը
Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ: Սակայն ներկայիս բնակչության կազմի վրա մեծ ազդեցություն է ունեցել դեռևս 1830-ական թվ-ներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքների վերաբնակեցումը: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը: Եկել են ինչպես Վրաստանից ու Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի շրջաններից: Մարզի բոլոր քաղաքային բնակավայրերի զարգացումը պայմանավորված է Սևան-Հրազդան կասկադի, և դրա հիման վրա նոր գործարանների ու ֆաբրիկաների շինարարությամբ:

Քաղաքները
Կոտայքի մարզի ամենախոշոր քաղաքը Հրազդանն է, որը նաև մարզկենտրոնն է:Այն կառուցվել է Ախտայի և հարևան մի քանի այլ գյուղերի տեղում: Հրազդանը շատ լավ կենտրոնական դիրք ունի ոչ միայն մարզում, այլ նաև ամբողջ հանրապետության նկատմամբ: Դիրքի շնորհիվ այն լավ ճանապարհային ցանց ունի, որն էլ նպաստել է քաղաքի զարգացմանը: Քաղաքը գտնվում է Երևան-Սևան ավտոխճուղու վրա և նաև երկաթուղային հանգույց է: Հրազդանը աչքի ընկնող քաղաք է դարձել այնպիսի էներգետիկ և անդյունաբերական հսկաների շնորհիվ, ինչպիսիք են երկրում ամենահզոր Հրազդանի ջերմաէլեկտրակայնը, ցեմենտի գործարանը և «Հրազդանմեքենա» գործարանը:
Մարզի մեծությամբ 2-րդ քաղաքը Աբովյանն է: Այն գտնվում է Երևանին շատ մոտ: Հայաստանի արդյունաբերական բուռն զարգացման տարիներին այնտեղ են կառուցվել բազմաթիվ գործարաններ, մեքենաշինության և էլեկտրոնային սարքաշինության հզոր ձեռնարկություններ:
Կոտայքի մարզի մյուս քաղաքներից են օրինակ Չարենցավանը, Նոր Հաճնը, Ծաղկաձորը: Վերջինս հայտնի է որպես առողջարանային կենտրոն, նաև որպես մարզական օլիմպիական համալիր, որտեղ թե ձմռանը և թե ամռանը հանգստանում կամ իրենց սպորտային վարպետությունն են բարձրացնում մեծաթիվ այցելուներ Հայաստանի տարբեր մարզերից և արտասահմանից:
Կոտայքի մարզում են գտնվում հանքային աղբյուրների մոտ տեղակայված Արզնի և Հանքավան առողջարանները, Մարմարիկի առողջարանային գոտին`   բազմաթիվ ճամբարներով: 

Արմավիրի մարզ

Արվամիրի մարզկենտրոնը Արմավիրն է։ Մարզը կազմավորվել է ապրիլի 12, 1995թ.։ Արմավիրի մարզը բնակչության թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թ – ին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում մաքրատաշ տուֆով շինել այսօր գոյություն ունեցող Սուրբ Գայանե եկեղեցին:

Արմավիրը Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզում և ամբողջ երկրում առանձնանում է Վաղարշապատ քաղաքը: Որն ունի հոգևոր մշակութային նշանակությունը: Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարում գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը:

Արարատի մարզի տեսարժան վայրեր

Վիշապաքարեր

Արագածի լանջերին և այլ վայրերում հայտնաբերվել են վիշապի պաշտամունքին նվիրված հին բազմաթիվ քարակոթողներ, որոնք անվանում են «Վիշապաքարեր»։ Վանքի լճի մոտ պահպանվել են երկու վիշապաքար, որոնցից մեծը 3,5 մ է: Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների մոտ, խորհրդանշել տարերքի ուժը, բնության զարթոնքը և պտղաբերություն:

Խոր-Վիրապ վանք-ամրոց

Արարատի մարզի Խոր Վիրապի վանք-ամրոցը գտնվում է Փոքր Վեդի գյուղի մոտակայքում։ Եղել է կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ: Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների տանջանքի ժամանակ Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտի խոր փոսը, որտեղ նա անցկացրել է 14 տարի։ Նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, որովհետև քրիստոնյաներին տանջելու համար, Աստված նրան պատժում է և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի։ Նրան կարողանում է բուժել միայն Լուսավորիչը: Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, կնքվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն անվանակոչվում է որպես պետական կրոն:

Սարդարապատ

Մենք՝ Արևելյան դպրոցի սաներով, ընկեր Արմինեի հետ գնացել էինք Սարդարապատի հուշահամալիր։ Աստիճանները շատ երկար էին, բայց երբ մենք բարձրացանք, այնտեղ տեսանք երկու ցուլ՝ իրար դեմ դիմաց կանգնած, իսկ դրանից հետո բարձր արձան, որի վերևում կախված էին զանգակներ, որոնք զրնգում էին։

Զանգակներով արձանի ետևում կար ցայտաղբյուր, որի վերևում գրված էր 《ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ》։

Թանգարան գնալու ճանապարհին մենք տեսանք արծիվներ։ Այդ արծիվները շատ խրոխտ տեսք ունեին և շատ տպավորիչ էր ճանապարհը արծիվների ուղեկցությամբ։

Թանգարանի ճանապարհի երկայնքով ամբողջը ծաղիկներ էին, բայց քանի որ աշուն է, նրանք չորացել էին։

Թանգարանում ուղեկցող գիդը շատ հետաքրքիր տեղեկություններ պատմեց։

Ինձ շատ դուր եկավ Սարդարապատի հուշահամալիրը և թանգարանը, շատ հետաքրքիր էր։

Մատենադարան

Ես հավանեցի մատենադարանը։ Մենք իմացանք, որ նախկինում մարդիկ գրում էին թվերը ոչ թե թվերով, այլ տառերով։

Երբ մենք մտանք մատենադարան տեսանք ոսկեգույնով գրված տառեր հատակին՝

Սա նշանակում է՝

Ռ – 1000

Ջ – 900

Ծ – 50

Է – 7

Այսինքն մատենադարանը կառուցվել է 1957թ.-ին։

Մեզ ցույց տվեցին Մատենադարանի ամենամեծ գիրքը։

Ամենամեծը «Մշո ճառնդիրն» է, իսկ ամենափոքրը՝ «Տոնացույց»-ը:

Ամենամեծ գրքից պակասել են թերթեր։

Գիդը մեզ ցույց տվեց քարտեզի վրա տարբեր աշխարհի մասերը նախկինում։

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն. Արևեյան դպրոց

Առաջին ուսումնական շրջանում իրականացրել ենք հետևյալ նախագծերը.

իմ գյուղը

Իմ ազգանվան պատմությունը

Ամանորն իտալիայում

Մատենադարանում

Սարդարապատ

Իմ աշունը այս տարի

Անցել ենք հետևյալ թեմաները.

Արցախի հանրապետություն

Արցախի տեսարժան վայրերը

Սյունիքի մարզ

Սյունիքի տեսարժան վայրերը

Հին Խնձորեսկ

Վայոց ձոր

Արարատի մարզ

Ամանորն Իտալիայում (պատում)

Ամանորն Իտալիայում նշում են փողոցում: Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում մարդիկ սկսում են զբոսնել ճանապարհներով և ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը փողոց նետելն է։ Մարդիկ ասում են, որ ամանորին երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել:

Եվա Սմբատյան

– – – – – – — – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Իտալացիների համար շատ կարևոր է, թե հունվարի 1-ին  փողոցում առաջինը ում կհանդիպեն: Եթե հունվարի մեկին նրա առաջին  հանդիպածը հոգևորական լինի, ապա դա վատ է, իսկ եթե տեսնի ծերունու, այն էլ սապատավոր, ապա դա շատ լավ է. նա երջանիկ  և հաջողակ կլինի:

Մարիա Չոբանյան

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Իտալական Ձմեռ պապը ՝ Բաբբո Նատալե, որը նշանակում է Սուրբ Ծննդյան պապիկ, երեխաներին նվերներ է բերում ոչ թե Նոր տարուն, այլ՝ Սուրբ Ծնունդին:

Եվա Սմբատյան

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Երեխաները սպասում են նաև բարի փերի Բեֆանային, որը գիշերն է գալիս կախարդական ցախավելի վրա նստած:

Մարիա Չոբանյան

— – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Նա ոսկե բանալիով բացում է այն սենյակների դռները, որտեղ քնած են երեխաները և նվերներով է լցնում  մանկական գուլպաները։

Եվա Սմբատյան

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Իսկ այն երեխաները, որոնք իրենց անկարգ են պահել, փերի Բեֆանան նրանց մոտ թողնում է մոխիր:

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Design a site like this with WordPress.com
Get started