Սարդարապատ

Մենք՝ Արևելյան դպրոցի սաներով, ընկեր Արմինեի հետ գնացել էինք Սարդարապատի հուշահամալիր։ Աստիճանները շատ երկար էին, բայց երբ մենք բարձրացանք, այնտեղ տեսանք երկու ցուլ՝ իրար դեմ դիմաց կանգնած, իսկ դրանից հետո բարձր արձան, որի վերևում կախված էին զանգակներ, որոնք զրնգում էին։

Զանգակներով արձանի ետևում կար ցայտաղբյուր, որի վերևում գրված էր 《ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ》։

Թանգարան գնալու ճանապարհին մենք տեսանք արծիվներ։ Այդ արծիվները շատ խրոխտ տեսք ունեին և շատ տպավորիչ էր ճանապարհը արծիվների ուղեկցությամբ։

Թանգարանի ճանապարհի երկայնքով ամբողջը ծաղիկներ էին, բայց քանի որ աշուն է, նրանք չորացել էին։

Թանգարանում ուղեկցող գիդը շատ հետաքրքիր տեղեկություններ պատմեց։

Ինձ շատ դուր եկավ Սարդարապատի հուշահամալիրը և թանգարանը, շատ հետաքրքիր էր։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started