Եռօրյա ճամփորդություն Տավուշի մարզ

Ճամփորդության առաջին օր

Մենք՝ 6-րդ դասարանցիներով ապրիլի 29-մայիսի 1-ը  եռօրյա ճամփորդության էինք Տավուշի մարզում։
Երևանից մենք շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Ճանապարհին մենք կանգնեցինք Սևանի ափին, որպեսզի նախաճաշենք։ Շատ սիրուն ու խաղաղ էր Սևանը: Նախաճաշելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը, հաջորդ կանգառը Ջուխտակ վանքն էր։ Այդ վանքի մասին մեզ պատմեցին ընկեր Կարինեն և ընկեր Նառան։ Ջուխտակի ճանապարհը շատ ցեխոտ էր, ու մենք ամբողջովին ցեխակոլլոլ էինք եղել: Հետո մենք շարժվեցինք դեպի Իջևան։ Ճանապարհին մենք կանգնեցինք Դիլիջանում։ Այնտեղ ընկեր Կարինեն մեզ պատմեց մի ֆիլմի և նրա աղբյուրի պատմությունը։
Մենք տեղավորվեցինք Մոշ հյուրատանը։ Մեր սենյակում մենք տեղավորվեցինք չորսով։ Հանգստանալուց և ճաշելուց հետո երեկոյան գնացինք քաղաքում զբոսնելու։ Մենք գնացինք քանդակների պուրակ, որտեղ նաև խաղահրապարակ կար,  այնտեղ լավ խաղացինք և շատ հոգնեցինք: Զբոսանքի վերջում ընկեր Կարինեն և ընկեր Նառան մեզ պաղպաղակ հյուրասիրեցին։ Ինձ շատ դուր եկավ գիշերային Իջևանը։
Առաջին գիշերը մենք համարյա չքնեցինք։ խոսում էինք, ծիծաղում էինք: Ես քնեցի մոտավորապես 30 րոպե, իսկ ընկերուհիներս՝ ԱլլանԼիլիթը և Եվան՝ մոտավորապես 2 ժամ։ Այդպես անցավ առաջին օրը։

Ճամփորդության երկրորդ օր

Առավոտյան ժամը  8-ի կողմերը բոլորս արդեն արթուն էինք։ Երբ արդեն մեզ կարգի բերեցինք, գնացինք դուրս՝  մարզանք անելու։ Վազեցինք 3 շրջան և կատարեցինք նախավարժանք։ Հետո նախաճաշեցինք և ճանապարհվեցինք Մակարավանք։ Մակարավանքում տեր հայրը և տիկին Կարինեն մեզ պատմեցին վանքի պատմությունը, մենք երգեցինք հոգևոր երգեր, աղոթեցինք, իսկ վերջում տեր հայրը օրհնեց մեզ։ Մակարավանքից հետո մենք գնացինք Ծռվիզի վանք։ Այս փոքրիկ եկեղեցին գտնվում էր Լուսահովիտ գյուղում, որը նախկինում կոչվում էր Ծռվիզ: Եկեղեցին գտնվում է ձորում ու մենք գյուղի միջով քայլելով հասանք: Այնտեղ շատ սիրուն էր, ամբողջովին կանաչ էր, փոքր հանգստացանք, խաղացինք, զրուցեցինք: Ես և իմ ընկերուհի Ռուզանը ուզում էինք պատրաստել ծաղկեպսակ, դրա համար հավաքեցինք ծաղիկներ,  և Ռուզանը ծաղիկներով գեղեցիկ սանրվածք պատրաստեց ինձ համար։

Վերադառնալով հյուրատուն՝  ճաշեցինք և մի փոքր հանգստանալուց հետո շարժվեցինք դեպի  Իջևանի դենդրոպարկ։ Դենդրոպարկը շատ գեղեցիկ էր, այնտեղ կային  յասամանի ծառեր, որոնք շատ գեղեցիկ  ու տարբեր էին։ Դենդրոպարկը հեքիաթային էր։ Ըստ իս Ստեփանավանի և Իջևանի դենդրոպարկերը իրարից  տարբերվում են միայն երկու բանով՝ Ստեփանավանի դենդրոպարկը ավելի մեծ է և նման է անտառի։ Դենդրոպարկում մենք հանդիպեցինք ընկերուհուս՝ Լիլիթի տատիկին և պապիկին։
Երբ արդեն բոլորը գնացին հյուրատուն, մենք Լիլիթի հետ գնացինք նրա տատիկի և պապիկի տուն։ Այնտեղ ընթրեցինք, մի փոքր ժամանակ անցկացրինք և վերադարձանք հյուրատուն։

Հյուրատանը մենք ընկերներով խաղացինք, և երբ մենք ուղղակի նստած զրուցում էինք, ես հոգնածությունից պարզապես  քնեցի։ Չգիտեմ ՝ ինչպես այդպես ստացվեց։ Նաև ուզում եմ ասել, որ առավոտյան ես իմացա, որ ընկերուհիներս ինձ փորձում էին արթնացնել, բայց ես խորը քուն էի մտել։ Այդ գիշեր արթուն էին մնացել միայն Ալլան և Լիլիթը։

Ճամփորդության երրորդ օր

Հաջորդ օրը սկսվեց իրերը հավաքելով, որից հետո գնացինք նախաճաշելու։ Նախաճաշից հետո զբաղվեցիք սենյակները կարգի բերելով և մաքրելով, որից հետո մենք թողեցինք հյուրատունը։ վերադարձի  առաջին կանգառը եղավ Գետիկի և Աղստև գետերի իրար խառնման վայրն էր։ Այնտեղ ուղղակի հիանալի պատկեր էր ստեղծվել։ Աջից և ձախից գետերը հոսում են և մեջտեղում նրանք բախվում են իրար։
Հետո գնացինք Գոշավանք։ Մենք լսեցինք վանքի պատմությունը, նկարվեցինք Մխիթար Գոշի արձանի մոտ, որը եկեղեցու բակում է, և մտանք եկեղեցի։ Եկեղեցու ներսում Տեր Հայրը մեզ խորհուրդներ տվեց կյանքի համար։ Հետո մենք ասացինք տեր հորը, որ ցանկանում ենք երգել: Մենք սկսեցինք երգել։
Գոշավանքից հետո գնացինք Աղավնավանք։ Աղավանավանք մենք բարձրացանք ոտքով։ Երկար ճանապարհ էր, բայց այն շատ կարճ թվաց, քանի որ մենք զրուցելով էինք բարձրանում և հեշտությամբ հաղթահարեցինք ճանապարհը։ Այնտեղ տիկին Կարինեն  պատմեց վանքի պատմությունը և լեգենդը, թե որտեղի՞ց է այն առաջացել ,և ինչու՞ է կոչվում աղավնավանք։ Լեգենդը շատ հետաքրքիր էր։ Երբ իջանք ներքև, ընդմիջում արեցինք և շարժվեցինք դեպի Երևան։ Այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը։ Ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ, դուր եկան Տավուշի բնությունը, գիշերային իջևան, մեր վանքերը, գետերը։ Ես բավականին շատ բան իմացա մեր հայրենիքի մասին: Տավուշում  այս երեք օրը շատ արագ անցավ, կարծես ոչ թե երեք օր էր, այլ ընդամենը 1 ժամ։ Ես սիրով նորից կգնամ։

Աղավնավանք

Դենդրոպարկ

Գոշավանք

Մակարավանք

Ջուխտակ

Ծռվիզի վանք

Սևան


Check your progress

Grammar

a. Write the words in the correct order.

1 don’t / playing / like / I / tennis
I don’t like playing tennis.

2 on / soap operas / watching / you / Do / TV / like
Do you like watching soap operas on TV?

3 My / swimming / sea / in / brother / likes / the
My brother likes swimming in the sea.

4 cat / Her / milk / doesn’t / drinking / like
Her cat doesn’t like drinking milk.

b. Write sentences about what the people can and can’t

2. My Dad can stand on his head (+stand on his head) and he can walk on his hands (+walk on his hands).
3.Tessa can play football (+play football) but she can’t ride rollerblade (-rollerblade).
4.Kyline and Annie can’t sing (-sing) but they can dance (+dance).

c. Complete the dialogues with the present continuous form of the verbs.

1 A: Hi, Liz. What are you doing? (do)
B: I am reading a book.

2 A: Can I talk to Claudia, please?
B: No, sorry. She is having a shower. (have a shower)

3 A: Are Peter and Angela here?
B: Yes. They’re in the living room. They are watching TV. (watch TV)

4 A: Where’s Rick?
B: He’s in Emma’s room. He is looking for a CD. (look for a CD)

5 A: Which girl is Caroline?
B: That’s her, over there. See? She is dancing with Jack.

Vocabulary

a. Put the letters in order and write the names of the sports.

2 lovelblyal-volleyball
3 ygrub-rugby
4 looflabt-football
5 askalbetbl-basketball
6 ycelc-cycle
7 ynagsmstic-gymnastics

b. Write the names of rooms and furniture in a house.

1 kitchen
2 fridge
3 living room
4 table
5 bathroom
6 shower
7 sofa
8 bedroom
9 toilet

Ապրիլ ամսվա ամփոփում մայրենի առարկայից

Ընթերցանություն

Փորձություն  (hնդկական  հեքիաթ)
Ղազարոս Աղայան. Երջանիկ խրճիթը
Տղան և խնձորենին, առակ
Ապրիլյոթյան խորհուրդ
Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին

Գործնական քերականություն

Գործնական աշխատանք
Շաղկապ
Գործնական աշխատանք
Գործնական քերականություն
Գործնական աշխատանք
Գործնական քերականություն
Կապեր
Հայոց լեզու
Կրկնողական առաջադրանքներ, բայ
գործնական աշխատանք

Նախագծեր

Կարդում ենք Սահյան
Մեր զատկական խոհանոցը

Ստեղծագործական աշխատանք

Իմ մանկության ընկերուհին
Ինչ ցանես, այն էլ կհնձես

Վահան Թոթովենց: Ուղտը

Մեր փողոցում բացվող հրապարակներից մեկում երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել։ Ուղտերի բուրգի, խմորի, ուղտապանների թաղիքների յուրահատուկ հոտ, ուղտերի հոգնած ձայներ և խաղաղ նայվածքներ։ Ուղտապանների թաղիքե ցածր վրաններ։ Երեկոյան օճախները վառվում են։ Պարզ, պարզ մի կենցաղ։ Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում ու փայփայում նրանց։ Նրանք բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

Քարավանն արդեն ճանապարհ ընկավ։ Ուղտերի կերկերուն, աղերսական և կարոտագին ձայնը բռնել է ողջ քաղաքը։

Բայց ուղտերից մեկը չի շարժվում, նստած է, վեր չի կենում, միայն նայում է։

Հավաքվում են ուղտապանները, թափանցում նրա աչքերի խորքը և հասկանում ուղտի բովանդակ հոգին. բռնել է նրա համառությունը. դժգունում է նրան կերակրող և խնամող ուղտապանը՝ քարավանի տիրոջ զայրույթի վախից։

Ուղտը վշտացել է մարդկային մի կոպտությունից։ Ետ է դառնում քարավանի տերը։

— Մնա՛ուղտի հետ՝ մինչև համառությունն անցնի, կհասնես մեր ետևից, — հրամայում է ուղտապանին քարավանի տերը։

Ուղտապանը հնազանդվում է։ Քարավանը զրնգացնում է բոժոժները։ Համառող ուղտը դարձնում է իր վիզը, երկար նայում և երկար մի աղերսանք է ձայնում։ Քարավանի տերը կանգնեցնում է ամբողջ քարավանը․ միգուցե ուղտը ցանկանա քարավանից չբաժանվել, բայց զո՜ւր, ուղտը նստած է և չի ուզում վեր կենալ։ Քարավանը շարունակում է ճանապարհը դեպի Միջագետք, դեպի բաբելոնական և արաբական անապատները։

Համառող ուղտի պահապանը փռում է իր թաղիքը ուղտի կողքին, վրան քաշում է իր աբան ու քնում է այն հույսով, որ մինչև զարթնելը՝ ուղտի սիրտը կքնքշանա, կլինի անհիշաչար և երեկոյան կհասնի քարավանին։

Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։

Աշնան ցուրտը սկսեց սարսափեցնել հարավի բնակչին։ Ուտելիքը պրծավ։ Ոչ ոքի չի ճանաչում, որ դիմում կատարի, ուտում է ուղտի համար պատրաստած թույլ խմորից, հասկացնում է ուղտի քամակից բուրդ գողացող երեխաներին, որ եթե հաց տան, ինքը կքաշի և կտա։

Մի քանի օրից ուղտը մերկացավ, ուղտապանը վաճառեց բոլոր բուրդը։ Ուղտն ինքն էլ է մրսում՝ անապատի այդ հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը։

Թաղի երեխաները հաց են տանում, կերակրի մնացորդներ։ Ուղտապանը գրկում է մանուկներին, շնորհակալության համար համբուրում։

Մի քանի հուժկու երիտասարդներ որոշում են օգնել անապատի մարդուն։

— Անգամ մը որ կայնի, կերթա, մինչև անապատը մեկ սոլուխ կերթա, — մտածում են նրանք։

Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան֊նրան գրկում։ Բայց մեկ֊երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։

— Համա ինադ է հա՜, —- ասում են բոլորը։

Թափվում է առաջին ձյունը երկրում, հազիվ գետնին է հասնում, բայց երբ նստում է մեր սև հագուստների վրա, տեսնում ենք մարդկային ամենանուրբ ասեղնագործից ավելի նրբագույն բանվածքը բնության ձյան առաջին այդ սպիտակ հատիկների մեջ։

Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց անապատի մարդու համար ահավոր են ձյան առաջին փաթիլները։

Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։

Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ, փաթաթված աբայի մեջ, և խորը հուսահատությունով սկսեց լաց լինել առաջին անգամ։ Մենք կանգնած ենք մոտը, հաց ենք տարել նրան։ Անապատի քաղցած մարդը այլևս հացին էլ ուշք չի դարձնում։

Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։

Ձյունի փաթիլներից ստեղծված մեր հրճվանքին խառնվում է անապատի մարդու ողբը։

Հանկարծ ուղտը երկարեց ճիտը՝ մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար։ Ուղտն աղերսագին ձայնեց մի քանի անգամ, հևաց և սկսեց բարձրանալ։

Մենք ճչացինք։

— Դևեն ելա՜, դևեն ելա՜վ․․․

Ուղտապանը սրբեց իր արցունքները, հավաքեց մեր բերած հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտու՜ն և ուրա՜խ։

Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն֊հեռուն հառած։

Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։

Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը՝ կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

կերկերուն – խռպոտ
թաղիք – Բրդից կամ մազից լմելով պատրաստած խիտ և հաստ կտոր
բոժոժ – մետաքս
անհիշաչար – ներողամիտ
կարծր – պինդ

  1. Բնութագրիր անապատի մարդկանց:

Անապատի մարդկանց այդքան էլ չէր հետաքրքրում ուղտը, որովհետև նրանք ուզում էին արագ հասնել տեղ և թողնել ուղտի մոտ մեկին։

  1. Ինչո՞ւ էր համառում ուղտը: Պատասխանդ հիմնավորիր:

Անապատի մարդիկ վատ էին վերաբերվում ուղտին և դրա պատճառով նա վշտացել էր մարդկային մի կոպտությունից։

  1. Ընդգծիր այն հատվածները, որտեղ երևում է, որ ուղտին էլ հաճելի չէ այդ վիճակը:
  1. Բնութագրիր քաղաքի բնակչությանը:

Քաղաքի բնակչությունը շատ հոգատար էր, նրանք ամեն կերպով փորձում էին օգնել ուղտապանին՝ հաց էին տալիս և այլն։

  1. Համացանցից գտիր տեղեկություններ ուղտերի մասին, դուրս գրիր այն տեղեկությունները, որոնք չգիտեիր:

Ուղտի կաթը շատ սննդարար է: Նրա մեջ 10 անգամ ավելի շատ երկաթ կա և երեք անգամ ավելի շատ վիտամին C, քան կովի կաթի մեջ:


Ուղտը կարող է ուտել ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր և նրա շուրթերը չեն վնասվում:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից 200լ ջուր խմել:

Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եթե փորձեք ձեռք առնել ուղտին նա տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեր վրա:

  1. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը I-III դարերում:

Արշակունիների թագավորությունը 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն է, որի մայրաքաղաքներն են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում, Աղվանքում, Ատրպատականում, Վիրքում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ: Այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա-ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից և գահակալել մինչև 88 թվական։ Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, պատերազմ տեղի ունեցել ալանների դեմ։

Սանատրուկը (88-110 թթ․), որը կառուցել է Մծուրք քաղաքը:

Վաղարշ Ա-ն (117-140 թթ). այս թագավորի օրոք Արշակունյաց թագավորության գահն սկսել է անցնել հորից ավագ որդուն՝ ժառանգաբար։

Խոսրով Ա (198-215 թթ․), որը հոր մահվան՝Վաղարշ Ա-ի համար վրեժխնդիր է եղել լեռնացիներից, որոնց հետ պատերազմի ժամանակ զոհվել էր Վաղարշ Բ-ն։ Վաղարշը դավադրաբար սպանվել է Հռոմի Կարակալա կայսեր կողմից։

Տրդատ Ա  (216-252թթ)։  Տրդատ Բ-ի մահից հետո Հայաստանում իշխում էր Արտավազդը, որին հաջորդում է Խոսրով Բ-ն։ Հենց նրա սպանությունից հետո էլ Հայաստանում սկսվել է «ժամանակ անիշխանության», որը տևել է շուրջ 26 տարի։

2.Կազմել Հայաստանի I-III դարերի ժամանակագրությունը:

Հնագույն շրջան — անհիշելի ժամանակներից մինչև Վանի թագավորության անկումը:

Հին շրջան — Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոն:

Միջնադար — քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը (վաղ, զարգացած և ուշ միջնադար):

Նոր շրջան — սկսվում է հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։

Նորագույն շրջան — ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև Արցախի պատմությունը:

3.Բնութագրել Տրդատ Առաջինին:

Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Նա ուժեղ կամք ուներ, շատ հզոր և համարձակ թագավոր էր։

4. Նկարագրել Հռանդեայի ճակատամարտը:

Հռանդեայի ճակատամարտը հայ-պարթևական և հռոմեական զինված ուժերի միջև 62 թվականի գարնանը Հռանդեա կոչվող վայրում տեղի ունենցած ռազմական բախումն է։ Հայկական բանակն առաջնորդում էր Տրդատ Ա-ն, պարթևականը՝ Վաղարշ Ա-ն, իսկ հռոմեականը՝ Պետոսը։ Հռոմեական լեգեոններն անցնում են հայերի նիզակների լծի տակով, որը ամենաստորացուցիչ պատիժն էր զինվորականի համար, ապա փախչում և հեռանում Մեծ Հայքի տարածքից։

5. Սահմանել, բացատրել «Ժամանակ անիշխանության» հասկացությունը

Այն ժամանակաշրջանը, երբ հայոց գահը զավթել են պարսից դրածո մի քանի թագաժառանգներ, այդ ժամանակաշրջանը անվանվել է «Ժամանակ անիշխանության»:

Բջջի կառուցվածքը

Սովորել՝ Բջջի կառուցվածքը։

Պատասխանել հարցերին։

  1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Ցիտոպլազման, կորիզը, քլորոպլաստը, վակուոլը և բջջաթաղանթը։

  1. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր։

  1. Ո՞րտեղ է գտնվում բջջահյութը և ինչ է այն պարունակում։

Համարյա բոլոր բուսական բջիջներում լավ երևում են բջջահյութով լցված խոռոչներ՝ վակուոլներ։ Բջջահյութը հեղուկ է՝ ջրի մեջ լուծված շաքարով և զանազան այլ նյոթերով։ Բջջահյութ շատ կա հասուն պտուղների բջիջներում և բույսերի հյութաի օրգաններում։

  1. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում։

Բուսական բջջում կան տարբեր գույնի պլաստիդներ։

42. Տասնորդական կոտորակների համեմատումը 02.05-06.05

Ավելի մեծ է այն դրական կոտորակը, որին համապատասխանող բնական թիվն ավելի մեծ է։

Ավելի մեծ է տասնորդական կոտորակներից մեծ ամբողջ մաս ունեցող կոտորակը։

Ավելի փոքր է այն տասնորդական կոտորակը, որի կոտորակային մասը ավելի փոքր է։

Երկու բացասական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է։

Եթե համեմատվող կոտորակներն ունեն տարբեր նշաններ, ապա դրական տասնորդական կոտորակը միշտ մեծ է բացասական տասնորդական կոտորակից։

ա) 3,853 > 2,64
բ) 72,93 < 73,851
գ) 0,382 > 0,45
դ) 15,899 > 14,9
ե) 78832,91 > 78732,91
զ) 663,0001 < 663,0002

ա) -6,73 > -6,81
բ) -0,432 > -1,431
գ) -11,2 > -11,21
դ) -3,756 < -3,706
ե) -0,38 > -1,001
զ) -5,555 < -4,999

ա) 6
բ) 3
գ) 8
դ) 2,3
ե) 3,4
զ) 8,9,10

ա) 7,21 > 7,2
բ) 99,2 < 98,9
գ) 55,3 < 56,4
դ) 3,285 > 3,185

ա) 2,597 > 2,537
բ) 6,568 > 4,568
գ) 10,85 < 10,15
դ) 885,622 < 885,633

ա) 3-ի և 4-ի
բ) 8-ի և 9-ի
գ) 75-ի և 76-ի
դ) 29-ի և 30-ի
ե) 5689-ի և-5690-ի
զ) 3284-ի և 3285-ի

5,6, 11,2, 11,56, 28,43, 60,32, 60,325, 3291,83։

41,01, 10,3, 8,94, 5,69, -0,5, -3,2, -3,27։

ա) 6,375-ը
բ) 0,893-ը
գ) 294,3-ը
դ) 783,6-ը
ե) 18,6-ը
զ) -11,25-ը

2,41, 2,42, 2,43, 2,44, 2,45:

(May 2-6 Lesson 1)

a. Find these expressions in the story. Who says them?

1 How about a bit of football
2 Why don’t you ask Ray?
3 I’ve got lots of things to do.
4 Oh – all right, then.

1 says Darren, 2 says Mark, 3 and 4 says Ray.

d. Complete the dialogues with the expressions from Exercise 10a.

1 A: I feel really tired every morning.
B: Well, why don’t you go to bed at 11 o’clock, and not 12 o’clock?

2 A: Why don’t we go to the cinema tonight?
B: Oh, then – let’s go and see the new Lindsay film.

3 A: Adam? Can I have a bit of your Ice cream?
B: No you can’t! Go and buy your own Ice cream!

4 A: Do you like Sandy?
B: No, not really. Lots of people thing he’s nice I don’t like him.

Գործնական աշխատանք

Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը դուրս է պրծնում (ազատվում է) անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով սլանում (սուրում է) հովտով:
Կեսգիշերին հոլիկում արթնանում եմ (զարթնում եմ) գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով աչք է գցում (նայում է) հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով վրա է տալիս, և թվում է,  թե գետն է սպառնագին գրոհում (հարձակվում) մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա սարսափ է պատում (վախեցնում է) քեզ. հանկարծ տանի (քշի) հոլիկը:


Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ երևում են (նկատվում են) ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ նիրհում են (քնում են): Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ կռացնելով (խոնարհվելով), խուլ ձայնով քարերն է տեղից տեղ շարժում (տեղափոխում) ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է տարածում (սփռում) չորս կողմը: Խավարի մեջ ուրվագծվում են (նշմարվում են) արծաթազօծ լեռնագագաթները:

Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո.

ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, անորակ, անօգտակար, ապօրինի, բարձրորակ, բարօրություն, գիշերուզօր, դեղնազօծ, երկարօրյա, եղբորորդի, հնօրյա, քնքշորեն, օթոց, օրըստօրե, օրոցք:

բ/ ամանոր, ամենաորակյալ, անօդ, անորսալի, անօթևան, առօրեական, արագոտն, արծաթազօծ, արջաորս, բնօրրան, գանգոսկր, գիշերօթիկ, երկորյակ, ընդօրինակել, թիկնոթոց, թռչնորս, լացուկոծ, յուրօրինակ, վատորակ:

գ/ անօրինակ, արևազօծ, բարորակ, եռօրյա, հնաոճ, հնգօրյակ, հոտնկայս, հրանոթ, ճռվողյուն, մեղմորեն, մեղմօրոր, միջօրե, նմանօրինակ, նորաոճ, շորորալ, ողորկ, ոսկեզօծ, ով, որբանոց, չօգնել, պնդօղակ, սևորակ:

դ/ ամանորյա, անօգուտ, խաղաղօվկիանոսյան, կեսօր, հակաօդային, հատորյակ, հօգուտ, հողմակոծ, հօդս ցնդել, նախօրոք, ոսկեօղ, ոտանավոր, չարորակ, չօգտվել, պարզորոշ, վաղորդայն, քեռորդի, օդապարիկ, օթյակ:

ե/ անօրեն, առօրյա, բացօթյա, զօրուգիշեր, կիրակնօրյա, կրկնօրինակ, հանապազօրյա, հանրօգուտ, հոգս, միջօրեական, միօրինակ, նախօրե, չօգտագործել, ջրօրհնեք, սառնորակ, վառոդ, տարորոշել, տնօրեն, փղոսկր, օդանավ, օրրան:

զ/ արփիազօծ, հակաօրինական, հայորդի, նորօրյա, նրբօրեն, շաբաթօրյակ, ովքեր, չոգևորել, վաղորդայն, վաղորոք, տոթ, տարօրինակ, տափօղակ, ցածրորակ, փող, փորձանոթ, փոխօգնություն, օթևան, օվկիանոս, օրեցօր, օրորոց:

Անցում պրինցիպատին (ապր․ 4-10 Առ․2)

Տալ«Պրինցիպատ» հասկացության բացատրությունը:

 Պրինցիպատը Հին Հռոմում վաղ կայսրության ժամանակաշրջանում ձևավորված միապետության յուրահատուկ ձևի պայմանական անվանում է պատմական գրականության մեջ։

Հիմնավորել կամ հերքել «Առաջին եռապետության» անհրաժեշտությունը:

Մի կողմից անհրաժեշտ էր կառուցել «Առաջին եռապետություն», քանի որ Պոմպեոսը համուզվել էր, որ չի կարող հասնել բացարձակ իշխանության մենակով։ Բայց նաև եռապետություն ստեղծելը այնքան էլ ճիշտ չէր, որովհետև կայսրներից յուրաքանչյուրը իր պատկերացումներն ուներ լավ պետության համար։ Եվ նրանց հավասարակշռությունը խախտվեց, երբ Կրասոսը զոհվեց։

Ներկայացնել Հուլիոս Կեսարի բարեփոխումները, հիմնավորել այդ բարեփոխումների կարևորությունը:

Բնութաագրել Գայոս Օկտավիանոսին, ներկայացնել նրա բարեփոխումները, հիմնավորել կարևորությունը:

«Չի կարելի ճակատամարտ կամ պատերազմ սկսել, եթե վստահ չես, որ հաղթելու դեպքում ավելի շատ կշահես, քան կկորցնես պարտության ժամանակ»:

 Օգոստոս Օկտավիանոս

Ներկայացնել Մարկոս Անտոնիոսի գործունեությունը:

Բացատրել «Անցնել Ռուբիկոնը», «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜» , «Եվ դո՞ւ, Բրուտոս» թևավոր խոսքերը:

Design a site like this with WordPress.com
Get started