Գործնական աշխատանք

Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը դուրս է պրծնում (ազատվում է) անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով սլանում (սուրում է) հովտով:
Կեսգիշերին հոլիկում արթնանում եմ (զարթնում եմ) գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով աչք է գցում (նայում է) հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով վրա է տալիս, և թվում է,  թե գետն է սպառնագին գրոհում (հարձակվում) մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա սարսափ է պատում (վախեցնում է) քեզ. հանկարծ տանի (քշի) հոլիկը:


Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ երևում են (նկատվում են) ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ նիրհում են (քնում են): Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ կռացնելով (խոնարհվելով), խուլ ձայնով քարերն է տեղից տեղ շարժում (տեղափոխում) ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է տարածում (սփռում) չորս կողմը: Խավարի մեջ ուրվագծվում են (նշմարվում են) արծաթազօծ լեռնագագաթները:

Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո.

ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, անորակ, անօգտակար, ապօրինի, բարձրորակ, բարօրություն, գիշերուզօր, դեղնազօծ, երկարօրյա, եղբորորդի, հնօրյա, քնքշորեն, օթոց, օրըստօրե, օրոցք:

բ/ ամանոր, ամենաորակյալ, անօդ, անորսալի, անօթևան, առօրեական, արագոտն, արծաթազօծ, արջաորս, բնօրրան, գանգոսկր, գիշերօթիկ, երկորյակ, ընդօրինակել, թիկնոթոց, թռչնորս, լացուկոծ, յուրօրինակ, վատորակ:

գ/ անօրինակ, արևազօծ, բարորակ, եռօրյա, հնաոճ, հնգօրյակ, հոտնկայս, հրանոթ, ճռվողյուն, մեղմորեն, մեղմօրոր, միջօրե, նմանօրինակ, նորաոճ, շորորալ, ողորկ, ոսկեզօծ, ով, որբանոց, չօգնել, պնդօղակ, սևորակ:

դ/ ամանորյա, անօգուտ, խաղաղօվկիանոսյան, կեսօր, հակաօդային, հատորյակ, հօգուտ, հողմակոծ, հօդս ցնդել, նախօրոք, ոսկեօղ, ոտանավոր, չարորակ, չօգտվել, պարզորոշ, վաղորդայն, քեռորդի, օդապարիկ, օթյակ:

ե/ անօրեն, առօրյա, բացօթյա, զօրուգիշեր, կիրակնօրյա, կրկնօրինակ, հանապազօրյա, հանրօգուտ, հոգս, միջօրեական, միօրինակ, նախօրե, չօգտագործել, ջրօրհնեք, սառնորակ, վառոդ, տարորոշել, տնօրեն, փղոսկր, օդանավ, օրրան:

զ/ արփիազօծ, հակաօրինական, հայորդի, նորօրյա, նրբօրեն, շաբաթօրյակ, ովքեր, չոգևորել, վաղորդայն, վաղորոք, տոթ, տարօրինակ, տափօղակ, ցածրորակ, փող, փորձանոթ, փոխօգնություն, օթևան, օվկիանոս, օրեցօր, օրորոց:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started