Սանահինի վանք

Սանահինի վանք

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համանուն գյուղում է գտնվում:Սանահինի վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան: Սանահինում դասավանդում էին հումանիտար գիտություններ, երաժշտություն և բժշկություն, գրվում էին գիտական աշխատանքներ. այստեղ էին ստեղծագործում ժամանակի նշանավոր գրիչները, ծաղկողներն ու մանրանկարիչները։ XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։  Սանահինի վանական հաստատությունը բազմաթիվ անգամ ենթարկվել է հարձակման թշնամիների կողմից: Շինության մի մասը այրվել է, իսկ հուշարձանները գողացել են Սելջուկ և պարսկական ավազակային խմբերը: Այն մեծապես վնասվել է բնական աղետներից, հատկապես 1139 թվականի երկրաշարժից:  Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը։ Համալիրի հնագույն եկեղեցին` Ս.Աստվածածինը, կառուցվել է 928-944թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար՝ վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում: Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու և Սարգսի խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են: Ավանդության համաձայն՝ Սանահինը կառուցվել է այն վայրում, որտեղ խաչ էր տեղադրել Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում: Սանահինի վանքը հիմնադրվել է քիչ ավելի շուտ, քան Հաղպատի վանքը Սանահին հայերեն նշանակում է՝ «սա ավելի հին է, քան մյուսը»:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started