Սեբաստացու օրեր

Տևողությունը՝ նոյեմբերի 1-30-ը

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 7-րդցիներ

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացուն և մխիթարյանների գործունեությանը, պատմել իրենց մասին որպես սեբաստացի:

Հարցադրումներ՝

Ո՞վ է Մխիթար Սեբաստացին, ովքե՞ր են մխիթարյանները
Ինչքանով եմ ես սեբաստացի:
Ինչպե՞ս դարձա սեբաստացի:
Ե՞րբ է առաջին անգամ նշվել Հարիսայի տոնը, և ինչու՞ Հարիսայի:
Սեբաստացի լինել, նշանակում է….
Կրթահամալիրի հրաշալիքները:
Սեբաստացիական իմ սիրելի անկյունը:
Սեբաստացիական իմ ճանապարհը:

Վերը նշված հարցադրումներով գրել պատումներ:


Հին ու նոր սեբաստացիներ:
Սովորողները ներկայացնում  են իրենց ընտանիքի սեբաստացիներին` սովորող, աշխատող` հին և նոր, հարցազրույցներ վերցնում, ֆիլմեր պատրաստում:

Սեբաստացիական արխիվային ալբոմ:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started