Պտերներ

Սպորավոր բույսերի շարքում մամուռներին հաջորդող բարձրակարգ բույսերի բաժինը ներկայացնում են պտերանմանները, գոյություն ունի մոտ 10.000 տեսակ: Պտերանմաններին են պատկանում պտերները, ձիաձետերը և գետնամուշկերը:

Պտերանմաններն, ի տարբերություն մամուռների, լավ զարգացած, կատարյալ ցամաքային բույսեր են: Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինը: Պտերանմաններն ունեն զարգացած արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն:Պտերների կոճղարմատը թունավոր է և հանդիսանում է հումք որոշ դեղատեսակների համար: Պտերների տերևները կրկնակի փետրաձև են, կանաչ, մինչև մեկ մետր երկարություն ունեցող: Պտերների ներկայացուցիչներից են՝ ադիանտումը, իժալեզուն, ձարխոտը:
Հասուն տերևացողունավոր պտերը հանդիսանում է անսեռ սերունդ կամ սպորոֆիտ: Հասուն պտերի տերևի ստորին մակերեսին նկատվում են գորշ թմբիկներ: Դրանք պտերի անսեռ բազմացման օրգաններն են` սպորանգիումները, որտեղ զարգանում են սպորները: Յուրաքանչյուր սպոր իրենից ներկայացնում է ծլման պատրաստ մեկ բջիջ` սննդանյութերի անհրաժեշտ պաշարով:

Արական սեռական օրգանները կոչվում են անթերիդիումներ: (♂)Իգական սեռական օրգանները կոչվում են արքեգոնիումներ: (♀)
Ջրի միջոցով (♂) գամետները լողում են դեպի իգականները: Արդյունքում նախածիլում կատարվում է բեղմնավորում, զիգոտից զարգանում է սաղմ, որից առաջանում է մանր տերևներով երիտասարդ պտեր: Մի քանի տարի անց պարբերական աճի շնորհիվ պտերը վերածվում է հասուն բույսի:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started