Հավասարաչափ շարժում:Արագություն:

1.Տրամվայը շարժվում է 36կմ/ժ արագությամբ: Այդ արագությունն արտահայտեք մետր-վայրկյանով(մ/վ):

36կմ = 36000մ
1ժ = 3600վ
36կմ/ժ = 36 • 1000մ/3600վ = 10մ/վ

2.Որքան ճանապարհ կանցնի ավտոմեքենան 1 րոպեում՝ շարժվելով 72կմ/ժ արագությամբ:

72000մ/ժ = 1200մ/ր

Պատ․՝ 1200մ


ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ.

Քննարկվող հարցեր՝

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում:      

Ժամանակի ընթացքում մարմինի դիրքի փոփոխեւթյունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ:

Մեքենան գնում է, մոլորակը պտպվում է արևի շուրջ, մարդը քայլում է։

3.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4.Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված է գիրք: Որ մարմինների նկատմամբ է գիրքը՝
ա. շարժվում է, հատակի հանդեպ
բ. մնում դադարի վիճակում: գնացքի հանդեպ

5. Ինչն են անվանում նյութական կետ:

Այն մարմինը, որի չափերը տվյալ պալմաններում կարելի է անտեսել, կոչվում են նյութական կետ։

6. Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ ոչ: Բերել օրինակներ:

7.Հետևյալ որ դեպքերում ուսումնասիրվող մարմինը կարելի է համարել նյութական կետ.

    ա) չափագլանով որոշում են պողպատե գնդի ծավալը;

    բ) դիտարկվում է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը;

   գ) դիտարկվում է Լուսնի պտույտը  Երկրի շուրջը;

   դ) Ինքնաթիռը վայրէջք է կատարում:

8. Կարելի է երկրագունդը համարել նյութական կետ:

9. Ինչն են անվանում շարժման հետագիծ:

Հետագիծ կոչում են այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

10. Բերել ուղղագիծ և կորոգիծ շարժումների օրինակներ:

Ուղղագիծ-ինքնաթիռի թռչելը, մեքենայի գնալը
կորագիծ-մատիտի հետքը, գրիչի հետքը

11. Դիտարկել սեղանի վրա գլորվող և գետին ընկնող գնդիկի շարժումը: Գծել նրա շարժման հետագիծը:

12. Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մրմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամնակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

13. Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը դա մարմնի թողած հետքն է այն ճանապարհով, որով նա անցել է, իսկ ճանապարհը դա մամնի անցած երկարությունն է։

14. Կհանդիպեն արդյոք երկու նյութական կետեր, եթե հայտնի է, որ դրանց հետագծերը հատվում են:

Այո, կհատվեն։

15. Չափեք  ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը:

Չափիչ սարքերի բաժանման արժեքի և չափման սխալի որոշում:

ՄեխանիկականՋերմայինՁայնայինԷլեկտրականԼուսային
գունդը գլորվում է
գերանը լողում է
ժամացույցի ճոճանակը տատանվում է
աղավնին թռչում է
ամպերը շարժվում են
կապարը հալվում է
ցրտում է
ձյունը հալվում է
ջուրը եռում է
լսվում է ամպրոպի դղրդյունը
արձագանք
ամպրոպ
տերևները սոսափում են

փայլատակում է կայծակը
էլեկտրալամպը վառվում է
աստղերն առկայծում են
լույսը բացվում է

Փամփուշտի թռնելը
Այրում
Փամփուշտի հպումը

Մետաղադրամը – 2սմ
Գնդակը – 20սմ

Գնդակի տրամագիծը մեծ մետաղադրամի տրամագծից 10 անգամ։


Բնությունը և ֆիզիկան: Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան: Ֆիզիկական երևույթներ

1.Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը:

Ֆիզիկա բառը առաջացել է (հունարեն ֆյուզիս` բառից, որը նշանակում է բնություն):

2.Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

3.Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան:

Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության  երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։

4.Քննարկել  ի՞նչ է բնությունը:

Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը, մոլորակները։ Մարդը նույնպես բնության մաս է։

5.Ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով:

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։

6.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ:

Ավտեմեքենայի շարժվելը, քարի ընկնելը, ջրի սառչելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը, կայծակը, որոտը ֆիզիկական երևույթների օրինակներ են։

7.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։

8.Ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ:

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին։ Ֆիզիկական մարմիններ են օրինակ՝ սեղանը, գրիչը, գնդակը, գլոբուսը և այլն։

9.Ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

Այն ինչից բաղկացած են ֆիզիկկան մարմինները, կոչվում են է նյութ, օրինակ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն։

10.Ինչ է մատերիան:

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում՝ երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։ Նյութը մատերիայի տեսակներից է։

Design a site like this with WordPress.com
Get started