Հայաստանը VI դարում (դեկ 6-10)

Հայաստանը VI դարում

Այս թեմայում՝
Արևմտյան Հայաստանը և Հուստինիանոս I-ի
կառավարումը:
Արևելյան Հայաստանը և պարսից Խոսրով I-ի
քաղաքականությունը:
Ապստամբություն, որը վերաճեց մեծ պատերազմի:
591 թ. պարսկաբյուզանդական պայմանագիրը և
Հայաստանը:
Պատմաբանի բառարան՝ վարչական միավոր,
խավ, դավանանք, հարկահանություն, հարկ,
ատրուշան, տիտղոս:

1. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ
Ժամանակաշրջանի ընդհանուր դիմագիծը
428 թ. հայոց անկախ պետականության կորստից հետո հայ ժողովրդի առաջ ծառացան նոր խնդիրներ ու վտանգներ։ Մասնավորապես, գլխավոր խնդիրներից էին սեփական ինքնության պահպանումը, բյուզանդական և պարսկական կայսրությունների ռազմական, քաղաքական և տնտեսական ոտնձգություններին դիմակայելը։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանի
տարբեր մասերում տիրապետում էին պարսկական և բյուզանդական կայսրությունները, իսկ այնուհետև սկսվեցին արաբական արշավանքները, որոնց տիրապետության դեմ մեր ժողովրդի պայքարը հերոսական բազմաթիվ դրվագներ ստեղծեց: Հարկ է նշել, որ բոլոր այն ժամանակաշրջանների համար, երբ Հայաստանի տարածքի մեծ մասը գտնվել է երկու այլ պետությունների կազմում, կիրառվել և այսօր էլ կիրառվում են պայմանական՝ Արևելյան Հայաստան և Արևմտյան Հայաստան անվանումները։
Միևնույն ժամանակ, հենց IX դարում վերականգնվեց 428-ին կորսված անկախ պետականությունը Հայաստանում։

 ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ

Երկու իրականություն. այնքա՜ն տարբեր և այնքա՜ն նման
Իրավիճակը Արևմտյան Հայաստանում VI դարում:
387 թ. Մեծ Հայքի թագավորությունը բաժանվել էր Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև: VI դարում Արևմտյան Հայաստանը գտնվում էր Բյուզանդիայի, իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանի կազմում։
Արևմտյան Հայաստանում հայ բնակչությունը սերտ փոխազդեցության մեջ էր հունա-հռոմեական մշակութային աշխարհի հետ: Բյուզանդիայի տիրապետության տակ անցած Արևմտյան Հայաստանում կային բազմաթիվ նախարարական տներ, որոնք ունեին ներքին ինքնուրույնություն։ Այս
հանգամանքը VI դարում սկսեց դուր չգալ Հուստինիանոս Առաջին (527-565 թթ.) կայսրին, և նա ձեռնարկեց մի շարք քայլեր, որպեսզի վերացնի հայ նախարարական տների ինքնուրույնությունը: Մասնավորապես.
ա. Կայսրը տեղերում կառավարումը հանձնեց բյուզանդացի զինվորականներին՝ խախտելով հայկական իշխանական տների համակարգը:
բ. Կատարեց նոր վարչական բաժանում՝ ստեղծելով
Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք, Չորրորդ Հայք վարչական միավորները:
գ. Հուստինիանոսն ընդունեց օրենք, որով հողը ժառանգելու իրավունք ստացան նաև կանայք և աղջիկները: Մինչ այդ հողը ժառանգաբար անցնում էր հորից որդուն. այդպիսով պահպանվում էր հայկական իշխանական տների միասնականությունը:
դ. Մեկ այլ օրենքով կայսրը հարկադրեց, որպեսզի
աղջիկներին օժիտ հատկացվի: Հայոց մեջ մինչ այդ էլ դուստրերին ամուսնացնելիս պարտադիր օժիտ տալիս էին, բայց կայսրը ցանկանում էր, որ աղջիկներն օժիտի տեսքով մասնաբաժիններ ստանային հայրական կալվածքներից։

Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված են հատվածներ մեծ պատմաբան Նիկողայոս Ադոնցի դիտարկումներից։ Դրանք վերաբերում են Արևմտյան
Հայաստանի հայ բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչների՝ դեպի Բյուզանդական կայսրության արևմուտք և մայրաքաղաք Կոստանդնուպոլիս արտագաղթելուն։ Կայսրության շահերի տեսակետից հայերի գաղթը
դեպի արևմուտք շատ ցանկալի էր. դրա ապացույցն է այն, որ կայսրերը խրախուսում էին այդ շարժումը, և երբեմն էլ իրենք էին տեղահան անում հայրենի հողերից ու բնակեցնում կայսրության մյուս մասերում… Հայերն աչքի ընկան պետական կյանքի բազմաթիվ բնագավառներում՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական. նրանք տվեցին հռչակավոր անուններ, որոնք շատ խոշոր ծառայություններ մատուցեցին կայսրությանը… Շատ նշանակալից եղավ
հայերի դերը նաև մշակութային և հոգևոր կյանքում… Ինչպե՞ս անդրադարձավ հայերի հիշյալ տեղաշարժը Հայաստանի ճակատագրի վրա։ Հայերի՝ կայսրությունով մեկ սփռվելը իրենց հայրենիքի շահերի տեսանկյունից,
անշուշտ, չի կարող դրական երևույթ համարվել… Երկրից հեռանում էին առավել ձեռներեց և առույգ ուժերը, այնպիսի ձիրքերով օժտված անձինք, որոնք կարողանում էին մնալ և աչքի ընկնող տեղ գրավել կայսրության կյանքի խռովահույզ ծովի մակերևույթի վրա։
    Նիկողայոս Ադոնց,Հայաստանը Հուստինիանոսի ժամանակաշրջանում

ա. Մեջբերված երկու հատվածում էլ խոսքը արտագաղթ երևույթի մասին է։ Առաջին հատվածում հեղինակը դիտարկում է հայերի արտագաղթը Բյուզանդական կայսրության շահերի տեսանկյունից, իսկ երկրորդում՝ Հայաստանի շահերի։
բ.Ինչպես հասկանալի է դառնում առաջին հատվածի բովանդակությունից, Բյուզանդիայի արևմտյան բնակավայրեր և մասնավորապես մայրաքաղաք Կոստանդնուպոլիս տեղափոխված հայության բազմաթիվ ներկայացուցիչներ ամենատարբեր ասպարեզներում հասել են բարձր նվաճումների և արդյունքների։ Այս հանգամանքը խիստ ցավալի է, քանի որ նրանք իրենց հայրենիքում մնալու դեպքում կարող էին իրենց տաղանդի շնորհիվ բարելավել սեփական ժողովրդի կյանքը և գուցե վերականգնել Հայաստանի անկախությունը։
գ.Ցավոք, երբեմն սեփական հայրենի միջավայրում ընտրած ուղիով գնալը և զորանալը դժվար և խոչընդոտներով լի է լինում։ Ուստի շատերը փնտրում են
այնպիսի միջավայր, որն առավել բարենպաստ է լինում իրենց տաղանդի, շնորհների զարգացման և իրացման համար։ Սա արտագաղթի գլխավոր
ազդակներից է։ Սակայն կարելի է նաև, ելնելով սեփական ժողովրդին բարեկարգության ուղղորդելու նպատակից, նրա մեծերի երազանքից՝ տեսնելու հայրենիքը հզոր և բարգավաճ, մնալ, չհեռանալ՝ փորձելով հաղթահարել դժվարությունները, բարելավել այն միջավայրը, որը լավագույն հնարավորությունները կստեղծի յուրաքանչյուրի տաղանդի
զարգացման համար։ Ասվածը զգալի չափով վերաբերում է հատկապես ղեկավար պաշտոններ զբաղեցնող անհատներին, որոնք ունենալով իշխանություն՝ թերևս առավել մեծ պատասխանատվություն
են կրում այն միջավայրի համար, որում ապրում է տվյալ հասարակությունը։

Հակաբյուզանդական ապստամբություններԱրևմտյան Հայաստանում

Արևմտյան Հայաստանում նշանակված բյուզանդացի պաշտոնյաները զանազան բռնություններ էին գործադրում, ավելացնում հարկերը: Այս քաղաքականությունը զայրույթ էր առաջացնում հայ ժողովրդի մեջ:
Հուստինիանոսի օրոք հայ ռազմական-քաղաքական մի շարք գործիչներ ապստամբություններ կազմակերպեցին կայսերական իշխանության դեմ: Ամենախոշոր ապստամբությունը տեղի ունեցավ 539 թ.: Ապստամբությունը գլխավորեցին Հովհաննես Արշակունին և նրա որդի Արտավանը: Հուստինիանոսը պատժիչ զորք է ուղարկում, որի ղեկավարին Արտավանը սպանում է: Կայսրը նոր զորաբանակ է ուղարկում հայերի դեմ: Բյուզանդական զորավարը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավիրում Հովհաննես Արշակունուն: Խնջույքի ժամանակ Հովհաննես Արշակունին դավադրաբար սպանվում է բյուզանդացի զորավարի հրամանով: Չհաշտվելով այս իրադարձության հետ՝ ապստամբները փորձեցին սպանել Հուստինիանոս I
կայսրին: 548 թ. նրա դեմ Կոստանդնուպոլսում կազմակերպվում է խռովություն: Այդ խռովությանը մասնակցում էին նաև զորավար Արշակ Արշակունին և կայսեր մոտ ծառայության անցած Արտավանը: Բյուզանդացի պաշտոնյաներից մեկը, որը տեղյակ էր նախապատրաստվող խռովությունից, այդ մասին տեղեկացնում է բյուզանդական արքունիքին, և խռովությունը բացահայտվում է:
Հուստինիանոսը պաշտոնանկ է անում Արտավանին ու արգելափակում նրան պալատում: Արևմտյան Հայաստանում որոշակիորեն վտանգվել էր նաև հայոց լեզվի և մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Չնայած այս  դժվարություններին և վտանգներին՝ Արևմտյան Հայաստանում հայ ժողովուրդը պահպանեց իր լեզուն ու մշակույթը, որոնք ազգի ինքնությունը պայմանավորող էական հատկանիշներից են։

Ինքնաստուգում

1. Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրության հաստատումը Հայաստանում, հասարակական գործընթացՄեծ Հայքի 1բալ թագավորությունում/4-5-րդ դարեր/:Հայաստանում հին դարերից միջնադար անցումը տեղի էր ունենում ավատատիրական (ֆեոդալական) ուղիով։ Ավատ բառի հիմքում «ի հավատ», «հավատարությամբ (ծառայել)» իմաստն է։

2. Վաղ միջնադարի Հայաստանում հաստատվում են ավատատիրական հարաբերություններ։ Ավատատիրական հարաբերություններին բնորոշ էր./առնվազն 3 բնորոշում/

աստիճանակարքություն,տեր լինելու ծառայելու հատկություն,նախարարների և թագավորի միջև երկպառատություն

3. Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրական հասարակությունը բաղկացած էր ազատներից և անազատներից։

Ազատ էին նախարարներ , եկեղեցականներ և մանր ազնվականներ:

Ժողովրդի մյուս հատվածը անազատներն էին, որոնք կազմում էին բնակչության մեծ մասը։

Ազատները և անազատները միմյանցից տարբերվում էին իրենցհողային կալվածքներով և ծառայություններով:

4. Առավել հզոր իշխանական տոհմերը, բացի իրենց կալվածքից, ունեին նաև համապետական կարևոր պաշտոններ, որոնք կոչվում էին գործակալություններ։ Գործակալությունները պատկանում էին իշխանական տոհմերին՝ ժառանգական իրավունքով։

Նշել գործակալությունները, իրենց գործառույթները:

Թագադիր ասպետներ,մարդպետություն,սպարապետություն,հազարապետություն,մեծ դատավարություն,մաղխազություն։

5. Ավատատիրության շրջանում հողը սեփականության և ժառանգականության հիմունքներով պատկանում էր միայն ազատներին։ Հողատեր լինելը իրավունքների հետ նաև մի շարք պարտականություններ էր ենթադրում հողատիրոջ համար։ Վաղ միջնադարում գոյություն ունեին հողատիրության տարբեր ձևեր, որոնք էին:

Արքունականը,տաճարայինը,մասնավորը,համայնականը։

6. Արշակունյաց արքայատոհմի գահակալության օրոք հայկական բանակի թիվը հասել է 100-120 հազարի։ Այն կազմված էր հետևակից և հեծելազորից։ Ազատներից բաղկացած հեծելազորը կոչվում է նաև այրուձի:

7. Հայատառ ծածկագրերը

Մեզ են հասել հայատառ ծածկագրեր և հայերեն այբուբենի հիման վրա արված ծածկագրեր։ Այդ ծածկագրերն արվել են տարբեր նպատակներով, օրինակ, որպեսզի խարդախ մարդիկ չկարողանան հայտնաբերել և փոխել որևէ ստեղծագործության հեղինակի անունը, կամ որևէ արհեստի ներկայացուցիչ վարպետ, ցանկանալով իր լավագույն գիտելիքները փոխանցել բարի նպատակներ ունեցող մարդկանց, դրանք գրի է առել ծածկագրված։ Նրանք, հավանաբար, մտածել են, որ խարդախ մարդիկ այնքան հետևողական չեն լինի, որպեսզի փորձեն հասկանալ ծածկագիրը։ Առկա են նաև քաղաքական բնույթի ծածկագրեր։ Նկ. 2-ում ներկայացված է հայոց այբուբենի ծածկագրային համակարգերից մեկը, փորձի՛ր հասկանալ այն և վերծանել ստորև այդ համակարգով ծածկագրված մշակութային գործչի անունը՝ ՕՕՕ.. Օ::. ՕՕՕՕ.. ՕՕՕՕ::. ՕՕՕ::: ՕՕՕ:::: ՕՕՕ.. Օ. ՕՕՕ::. ՕՕՕՕ:: ՕՕՕ::: ՕՕՕՕ:::

Օգնություն.

✣ Օ. Օ.. Օ… Օ:: Օ::. Օ::: Օ:::. Օ:::: Օ::::.

✣ ՕՕ. ՕՕ.. ՕՕ… ՕՕ:: ՕՕ::. ՕՕ::: ՕՕ:::. ՕՕ:::: ՕՕ::::.

✣ ՕՕՕ. ՕՕՕ.. ՕՕՕ… ՕՕՕ:: ՕՕՕ::. ՕՕՕ::: ՕՕՕ:::. ՕՕՕ:::: ՕՕՕ::::.

✣ ՕՕՕՕ. ՕՕՕՕ.. ՕՕՕՕ… ՕՕՕՕ:: ՕՕՕՕ::. ՕՕՕՕ::: ՕՕՕՕ:::. ՕՕՕՕ:::: ՕՕՕՕ::::

✣ Հայոց այբուբենի հիման վրա ստեղծված ծածկագրային համակարգ

Մեսրոպ Մաշտոց

8. IV դարի վերջին քառորդում ծանր ժամանակներ են սկսվում հայոց անկախ թագավորության համար։ Պարսկաստանի և Հռոմի պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին ուժերի,համախումբը երկրի անկախությունը պահպանելու համար։

9. Համեմատել Արշակ Երկրորդ, Պապ թագավորների ներքին, արտաքին քաղաքականությունները:

10. Արշակունյաց արքայատոհմի անկման պատճառները:

Հռոմը և Պարսկաստանը ճնշում էին Հայաստանին։ Նրանց հաջողվում է 387 թվականին հայաստանը բաժանել երկու մասի, ինչի պատճառով դանդաղ կորցնում է իր ինքնությունը։

Կարոլինգների կայսրությունը (նոյ 21-28)

Ներկայացրու Մերովինգների, Կարոլինգների արքայատոհմերի հիմնադիրներին:

Հյուսիսային Գալլիայում կազմավորվել էր Ֆրանկական թագավորությունը։ Առաջին թագավոր Քլոդվիգի տոհմանունով արքայատոհմը կոչվեց Մերովինգների։ Նրա հրամանոց լատիներեն գրի առվեցին ֆրանկների սովորույթները և իրավական նորմերը։
Մերովինգների արքայատոհմը շուտով սկսեց թուլանալ։ Մերովինգները թեև պահպանում էին թագավորական տիտղոսը, բայց իշխանություն չունեին։ Երկիրը կառավարում էին արքայական կալվածքների կառավարիչները՝ մայորդոմները։

751 թ․ մայորդոմ Պիպին Կարճահասակը հռչակվեց ֆրանկների թագավոր։ Հեղաշրջումը կատարվեց Հռոմի պապի թույլտվությամբ։ Վարձահատույց լինելու համար Պիպինը արշավեց Հյուսիսային Իտալիա՝ լայն գոբարդների դեմ։ Նրանցից խլված հողերը նա նվիրեց պապին։ Այս տարածքների վրա կազմավորվեց Պապական պետությունը։ Այն գոյություն ունեցավ մինչև XIX դ․ կեսերը։ Պիպինի գահակալումով ֆրանկական պետությունում հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը, որը այդպես է կոչվել Պիպինի հաջորդի՝ Կարլոս Մեծի անունից։

Պատմիր Քլոդվիգ 1-ինի, Փարիզ քաղաքի մասին/գրավոր/

Բնութագրիր Կառլոս Մեծին,նրա գործունեությունը, հայոց արքաներից ում ես նմանեցնում, հիմնավորիր պատասխանդ:  /գրավոր/

Կարլոս Մեծը կառավարել է 768-814 թթ․ Նա մի ամբողջ կյանքն անցկացրեց պատերազմներում։ Կարլոս Մեծը նվաճեց հյուսիսային Իտալիան, Բավարիա և Սաքսոնիա դքսությունները և Իսպանիայի հյուսիսարևելյան շրջանները։
Կարլոսի նվաճումների արդյունքում Ֆրանկական պետության տարածքը կրկնպատկվեց։ Նա իրեն համարում էր Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդը, ուստի ձգտում էր յուրացնել կայսեր տիտղոսը։ 800 թ․ Հռոմի պապը Կարլոսին թագադրեց արևմտահռոմեական կայսերական թագով։
Վաղ միջնադարի Եվրոպայում Կարլոս անունը դարձավ արքայական իշխանության խորհրդանիշ։ Եվրոպայում առանձին երկրների կառավարողները սկսեցին իրենց անվանել «կարոլ» (թագավոր)՝ Կարլոսի անունից։
Կարլոսի մահից հետո, սակայն, նրա տերությունը տրոհվեց։

Ով էր Ալքուինը/թարգմանել/ 

Պատմաբանի բառարան

Ավատատեր – ֆեոդալ, ավատ ունեցող։ Ավատ՝ հողային սեփականություն Կալվածք – կալվածատիրոջ (թագավորի, իշխանի, վանքի և այլն) հողային սեփականությունը

Աստիճանակարգություն – այստեղ՝ պաշտոնների աստիճանների հաջորդական կարգը՝ ստորինից մինչև բարձրը. օրինակ՝ թագավորին ենթարկվում է նախարարը, իսկ նախարարին՝ իշխանությունների տերերը, իշխանությունների տերերին՝ բդեշխները, և այսպես շարունակ: Ավատատիրական հասարակության բոլոր խավերն ունեին իրենց հստակ իրավունքները և պարտականությունները: Նրանք միմյանցից տարբերվում էին նաև արտաքին տեսքով, կենցաղով և այլն։

Զորանամակ – նախարարների զինական ուժի թվաքանակի և դասակարգման մասին պաշտոնական գրություն

Առաքյալ – քարոզիչ։ Քրիստոսի 12 աշակերտներին կոչում են նաև առաքյալներ։ Սրբապատկեր – սրբի պատկեր։ Հայ եկեղեցում սրբապատկերը առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսին, Աստվածամորը և սրբերին: Ավանդություն – ավանդազրույց, սերնդե սերունդ անցնող անգիր պատմություն

Ուխտել – հաստատուն խոսք տալ, երդվել

Միանձնուհի – կրոնավորուհի, (մենաստանի՝ վանքի անդամ

Նիկիական հավատո հանգանակ – Հավատո հանգանակը փաստաթուղթ է, որում համառոտ շարադրված են տվյալ եկեղեցու հավատքային ու դավանաբանական հիմնական ուղղություններն ու սկզբունքները: Նիկիա քաղաքում տեղի ունեցող տիեզերական ժողովի ժամանակ ընդունվել է նիկիական հավատո հանգանակը։

Ձեռնադրություն – համապատասխան եկեղեցական արարողություն կատարելով՝ մեկին եկեղեցական կոչում (քահանայություն, եպիսկոպոսություն և այլն) տալ։

Տիեզերական ժողով – Եկեղեցական ժողով, որին մասնակցում են բոլոր քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները և որի որոշումները պարտադիր են բոլոր քրիստոնյաների համար

Վարք – այստեղ՝ կենսագրություն

Ճգնակեցություն – մենակեցություն։ Հասարակությունից առանձնացած որոշակի ապրելակերպ, որի նպատակն է հասնել բարոյական կատարելության և Աստծու հետ հաղորդակցության:

Գրաբար – հայերեն հին գրական լեզուն, որ ավանդված է 5-րդ դարից Սաղմոս – այստեղ՝ կրոնական բովանդակությամբ քնարերգություն, նվագարանով երգ

Առաքինություն – առաքինությունը աստվածային շնորհ է, որի առկայության դեպքում մարդը մտքով, խոսքով և գործով ապրում է Աստծու պատվիրաններին համապատասխան։ Առաքինություններ են պարկեշտությունը, ազնվությունը, բարոյականությունը և այլն

Կոտակ – կարճահասակ։ Խոսրով թագավորն այս մականունը ստացել իր կարճահասակության համար: Տոհմիկ ազնվականություն – ավատատիրական (հետագայում նաև կապիտալիստական) հասարակարգում այն իշխող դասը, որն իր լիազորությունները ստացել է ժառանգաբար:

Տաճար Մայրի – հին հայերենում մայրի էր կոչվում ոչ միայն սոճու մի տեսակը, այլև առհասարակ անտառը, ծառաստանը։ Ուրեմն Տաճար մայրի նշանակում է սրբավայրծառաստան կամ սրբազան անտառ: Կանգուն – այստեղ բառը գործածված է որպես երկարության չափ, որը հավասար է մեկ արշինի կամ մեկ մետրի

Ուրացող – հավատը՝ կրոնը փոխող մարդ։ Հեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով Հուլիանոս կայսրը քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է «Ուրացող» անունը

Բորոտ – բորով հիվանդ։ Բորը հիավանդություն է, որն արտահայտվում է մաշկի և հյուսվածքների քայքայումով: Ուրուկ – բորոտ

Հրովարտակ – թագավորի գրավոր դիմումը ժողովրդին

Աշխատող ձեռք – աշխատանքի ընդունակ մարդ, աշխատող ուժ

Առաքինի – ազնիվ, բարոյական, համեստ, առհասարակ լավ վարք ու բարք ունեցող

Սլաքներ ուղղել – հարվածները, հարձակվողական խոսքը մեկի դեմ կենտրոնացնել Մենաստան – միայնակների բնակության տեղ, մարդկանց բնակությունից առանձնացված վանք, որտեղ ապրում են կրոնավորները

«Ուսումնական աշուն», հոկտեմբերի 24-30, նախագծեր

«Ինչ կարող է պատմել ազգանունը»- ընտանեկան նախագիծ

Նախատեսված է 7-րդ, 8-րդ դասարանների համար

Ժամանակահատվածը- հոկտեմբերի 24-30-ը

Նպատակը-ազգանվան պատմության բացահայտում

Ընթացքը- տատիկ-պապիկներից, ծնողներից հարցազրույցների միջոցով պարզել

  • ազգանվան պատմությունը(ուսումնասիրել ինչպես են ձևավորվում ազգանունները հայերիս, այլ ժողովուրդների մոտ)
  • նախնիները որտեղից են, ինչով են զբաղվել

Նախնիները Գանձակից են, զբաղվել են կաշվեգործությամբ։ Սումգայիթի ջարդերի ժամանակ հորական կողմիս նախնիները Գանձակից գաղթել են Երևան, իսկ մորական կողմիս նախնիները Վանից են, 1915թ․ Մեծ Եղեռնի ժամանակ գաղթել են դեպի Բեյրութ, այնուհետև Երևան։

  • նախնիների անցած ճանապարհը/ քարտեզագրում/

  • արխիվային լուսանկարների  փնտրտում, բացահայտում

  • ընտանիքի ամենահին իրի բացահայտում

Մորս է հասել 18-րդ դարում պատրաստված թուրքական ոսկե թևնոց, որը Վանում պատրաստել է մի հայտնի թուրք ոսկերիչ։ Հայրականս կողմի հին իրերը գտնվում են հայրիկիս տատիկի գյուղի տանը։ Դրանցից են 20-րդ դարի սկզբերի արդուկ, տարբեր կաթսաներ և արձանիկներ։ Ինչպես նաև 18-րդ դարի կամոդ։

  • հետաքրքիր ընտանեկան սովորույթներ

Ընտանեկան հետաքրքիր ավանդույթներից է ամանորի գիշերը ամբողջ բարեկամությունով նշելը։ Ամեն տարի դեկտեմբերի 31-ին հավաքվում ենք հորական և մորական տատիկ պապիկներիս, ինչպես նաև հորաքրոջս ընտանիքի հետ միասին, և ողջ գիշեր ուրախ ժամանակ անցկացնում։

Ընթերցանություն

Կարդալ 

.ա. համառոտ ներկայացնել բովանդակությունը,

բ. դուրս գրել այն մտքերը, որոնք դուր են եկել,

գ.եզրակացություն

ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԴՊՐՈՑԸ (հոկտեմբերի 3-9ը)

Առաջադրանք 1

1. Ուշադրությո՛ւն դարձրու տեքստի սկզբին։ Ի՞նչ նկատի ունի Կորյուն պատմիչը՝ ասելով «Գողթնի անկարգ ու անխնամ թողնված տեղեր»։

Կորյունը նկատի ուներ չմշակված և անխնամ տարածքներ։

2.Տեքստում Կորյուն պատմիչը նշում է Գողթն գավառի իշխան Շաբիթի օգնության մասին։ Ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող էր նա օգնություն ցույց տալ Մեսրոպ Մաշտոցին։

Քանի որ Շաբիթը աստվածավախ էր և նպաստում էր քրիստոնեության տարածմանը, նա թույլ տվեց, որպեսզի Մեսրոպ Մաշտոցը գավառում ազատ կարողանա քարոզչությամբ զբաղվել և խոչնդոտ չհանդիսացավ Մաշտոցի համար։

3.Փորձեք բացատրել, թե ինչ դժվարությունների կարող էին հանդիպել աշակերտները, ինչի մասին նշված է երկրորդ տեքստում։

Գլխավոր դժվարություններից էր այն, որ չկային հայոց լեզվի համար ստեղծված տառեր, գրային համակարգ։

4. Մեկնաբանեք «թերությունը առավելության վերածվի» արտահայտությունը։

Քանի որ հայերը գրեր չունեին և դա հայոց մշակույթային կյանքում մեծ թերություն էր, Մաշտոցը՝ հայոց գրերը հայտնաբերելուց հետո հայոց աշխարհը մյուս գրերի համեմատ որտեղ գրեր չկային, առավել նպաստավոր դիրքերի բարձրացրեց։ Հայերը, այդ ժամանակաշրջանում առավելություն ունեցան մյուս երկրների նկատմամբ։

Քրիստոնեական եկեղեցին (սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը)

1. Տալ նոր հասկացությունների բացատրությունը

Մետրոպոլիտություն – Մետրոպոլիտի տնօրինությանը ենթակա եկեղեցական-վարչական նահանգ
Արքեպիսկոպոսություն -Պատմական եկեղեցիներում եպիսկոպոսի պատվավոր կոչում։
Պատրիարքություն – Պատրիարքին ենթակա ամբողջությունը եկեղեցիների, ինչպես և այդ եկեղեցիների վայրը` երկիրը
Աղանդավոր – Խմբակային նեղ շահերով ու դոգմատիկ համոզմունքներով
առաջնորդվող գործիչ:
Արիոսականություն – քրիստոնեական հերետիկոսական ուսմունք։ Արիոսական ուսմունքի ակունքներն էին հուդայականությունը և միջին պլատոնականությունը, որոնցից Արիոսը վերցրել էր Աստծո կատարյալ միակության գաղափարը։
Հավատո հանգանակ – կրոնական հավատի հիմնական դոգմատների բանաձևում։ 

2.Համեմատել քրիստոնեությունը և հեթանոսությունը՝ գտնելով տարբերություններ, նմանություններ:

Քրիստոնեության դավանաբանության հիմքը Աստվածաշունչն ու Սուրբ Ավանդությունն է, ինչպես նաև՝ Տիեզերական ժողովներում ընդունված որոշումները:

Քրիստոնեությունը բաժանված է երեք մեծ ճյուղերի՝ կաթոլիկություն, ուղղափառություն և բողոքականություն, որոնք էլ իրենց հերթին բաժանված են հազարավոր ճյուղավորումների։

քրիստոնեական եկեղեցիների մեծամասնությունը հիմնվում է Հիսուս Քրիստոսի փրկագործ առաքելության, նրա՝ Աստծո Որդի լինելու, մարդեղացման, հարության, համբարձման դոգմաների վրա: Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևված են Հավատո հանգանակներում։

Քրիստոնեական ավանդական ուղղությունները ընդունում են յոթ խորհուրդներ։

Քրիստոնեական կրոնի աստվածը Ս. Երրորդությունն է՝ Հայրը, Որդին և Ս.Հոգին։

Իսկ ահա Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմական բնորոշիչները։

Ըստ էության հեթանոսությունը ՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, իսլամից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։ 

3.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն.

«Հռոմի «պապուհին», մի՞ֆ է, թե՞ իրականություն»

Հռոմի պապուհի Հովհաննես(ուհի)-ը լեգենդար անհատականություն է, կին, ով զբաղեցրել է պապական աթոռը` Հովհաննես VIII անունով:

Նրա պատմությունը համարվում է միջնադարյան հայտնի լեգենդներից մեկը: Ըստ տարբերակներից մեկի` Հովհաննեսուհին եղել է Մայնցից, իսկ ըստ մյուս տարբերակի` Անգլիայից: Տղամարդու զգեստ հագած, նա` իր սիրելիի հետ ուղևորվոմ է Աթենք, ինչից հետո գնում Հռոմ, որտեղ դառնում է ազատական արվեստների ուսուցիչ և հասնում մեծ ճանաչման:

 Տաղանդի շնորհիվ նա արագորեն ստեղծում է իր եկեղեցական կարիերան` սկզբում դառնալով կուրիայի քարտուղար, որից հետո` կարդինալ, ապա` Պապ: Մի քանի տարի անց Հովհաննեսուհին հղիանում է: Երբ պապական երթը շարժվում էր Սբ. Պետրոսից դեպի Լատերանի պալատ, Հովհաննեսուհու մոտ ցավեր են սկսվում և նա ընկում է ձիուց: Մեկ այլ վարկածով նրան սպանել են հենց կրոնականները, որոնց կրոնական զգացմունքները վիրավորված էին: Լեգենդի կողմնակիցներն ասում են, որ այս պատմությունից հետո յուրաքանչյուր նորընտիր պապ անցնում էր սեռորոշման պրոցեդուրա` հատուկ աթոռի օգնությամբ, որն անվանում էին Sella Stercoraria (լատ.` «գոմաղբի գահ»): Պրոցեդուրայի անցկացումից հետո ներկաները պետք է ասեին’ Mas nobis dominus est! (լատ.` «Մեր Ընտրյալը տղամարդ է»): Այս աթոռը դեռ պահպանվում է Վատիկանի թանգարանում:

Հռոմի պապուհի Հովհաննեսի մասին չկա տեղեկություն տվյալ ժամանակաշրջանի ոչ մի աղբյուրում: Պապուհու մասին առաջին անգամ խոսվել է միայն XIII դարի կեսերին, դոմինիկացի միաբան Ժան դե Մայիի կողմից: Ըստ նրա, այս պատմությունը տեղի է ունեցել 1099 թվականին: Քիչ ավելի ուշ, ժամանակագիր Մարտին Պոլյակը, իր` «Կայսրերի և Պապերի ժամանակագրությունը» աշխատության մեջ գրում է, որ այս դեպքը տեղի է ունեցել IXդ. կեսերին:

Ժամանակագրական ձեռագրերից մեկում պապուհու ճակատագիրը նկարագրվում է այլ կերպ. «Ծննդաբերությունից հետո նա գահընկեց է արվում: Նրա տղան, որը դարձել էր Օստիայի եպիսկոպոս, մահից հետո նրան հողին է հանձնում»:

Պապուհու՝ միֆ լինելու գլխավոր ապացույցները.

1. Ոչ մի ժամանակակից պատմական աղբյուր ոչինչ չգիտի նրա մասին: Բացի այդ, չկա նրա մասին որևէ հիշատակում մինչև XIII դ. և հիմա անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է պապուհու գահակալումը վրիպել X- XIIIդդ. պատմագիրների աչքից:

2. Ժամանակակից պապական պատմության մեջ չկա մի տեղ, որտեղ կարելի է պապուհուն «տեղավորել»: Լևոն IV-ի և Բենեդիկտոս III-ի միջև, որտեղ նրան «տեղավորում» է Մարտին Պոլյակը, նա չի կարող լինել, քանի որ Լևոն IV-ը մահացել 855 թ. հուլիս 17-ին, և, անմիջապես նրա մահից հետո, հոգևորականների ու մարդկանց կողմից Հռոմում պապ է ընտրվել Բենեդիկտոս III-ը:

3. Ավելի քիչ հավանական է, որ պապուհին «գահակալի» Վիկտոր III-ի (1087) և Ուրբան II-ի (1088-99 ) կամ Պասկալ II-ի միջև, ինչպես ասվում է Ժան դե Մայիի ժամանակագրության մեջ:

4.Կարդալուց հետո ներկայացրու քեզ դուր եկած հատվածը, 

Հռոմի պապի ընտրությունը կատարվում է կոնկլավի՝ կարդինալների ժողովի կողմից, որի նիստի ժամանակը սահմանափակված չէ, այն շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ կարդինալների 2/3-ը չքվեարկի կարդինալներից որևէ մեկի օգտին: Այսպես, 1268 թվականին կոնկլավի նիստը շարունակվել է 2 տարի: Կարդինալները չէին կարողանում կողմնորոշվել մինչև նրանց դադարեցին ուտելիք բերել: Միայն այդ միջոցի կիրառումից հետո կարդինալները կարողացան ընտրել  Գրիգորի X-ին: 

Հռոմի կաթոլիկ եկեղեցին միայն 1992 թվականին է ընդունել, որ երկիրը պտտվում է արևի շուրջ: 1996 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս II պապը պաշտոնապես ընդունեց • Գալիլեի տեսության ճշմարտացիությունը և նրա մահապատիժը ճանաչեց անարդար:

 Ամենակարճ կառավարած Հռոմի պապը Լևոն XI-ն է, ով մահացել է պապ ընտրվելուց 27 օր հետ:

5.Հիմնավորիր, որ դու քրիստոնյա ես:

Հիմնավորեմ թե ինչու եմ ես ինձ համարում քրիստոնյա։ Նախ՝ փոքր տարիքում ես կնքվել եմ և հետևաբար դարձլ քրիստոնյա։ Նաև մեր ընտանիքը նշում է քրիստոնեական տոները որոնցից են՝ Ծառզարդարը, Մեծ և Փոքր Զատիկը, Խաղողօրհնեք, այս ավանդույթներից բացի ես ինձ համարում եմ քրիստոնյա այն պատճառով, քանի որ որոշ չափով քրիստոնեական օրերին համապատասխան։

Design a site like this with WordPress.com
Get started