Դասարանական աշխատանք

28. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

Ա.պաճույճ, ա.բարտակ, ա.փարատ, ա.բասիր, ա.բերան, ա.պրոպ, հա.մբերություն, հա.պատրաստից, ա.փառունակ, ա.պատեհ, ա.բարոյական:

29․Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափն․վարդ, ար.ելա.րոպական, ս.ագրել, .րոպական, հ.ասպառ, ուղ.ճար, ու.ղեոր:

31. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:
Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, ամբասիր, անբերան, ամպրոպ, հանմբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:

32. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:
Գլորվում էր զառիվայր լանջով:այնն էլ խզված էր ու խռպոտ:
Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ոգևորվում է ու կպչում գործին։

33․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ, մանր-մունր։

Այնքան շատ են խոչընդոտողները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքտ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

Մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյանի տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

34․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Տաղտկալի, խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:

Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն տաղտկալի ֆիլմերն ու նկարները կտեսնես:

Հռետոր այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:

 Մթության մեջ խարխափելով տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:

Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում խախտել երդումդ, խաբել ինքդ քեզ:

Արտասուք հոսում էր աչքերից, բայց  էլի կատակում էր ու փորձում ժպտալ:

Ձեռքերը կարկառած դեպի երկինք  ու ինչ-որ բան էր մրմնջուն:

Առաջադրանքներ գրքից

18. Կրկնակ բաղաձայն (րր, ղղ, և այլն) ունեցող տասը- տասներկու բառ գրի՛ր:

երրորդ, այբբենարան, ուղղագիծ, ուղղակի, ուղղաթիռ, ուղղահայաց, չարաճճի, խշշալ, անդորր, տարրական, խռռոց, մռռալ, նվվալ։

19. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր(փրփուր), երբներանգ(երփներանգ):

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր(շամփուր), ճամբա(ճամփա):

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ(թուխպ):

20. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա(արքա), քրգջալ(քրքջալ), թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել(հագնել), սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:

21. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ(զվարթ), արդյոք, որդի, արդյոք, բրդել(բրթել), կարդալ, երդում, արդյունք, արդնանալ(արթնանալ), վաղորդյան, շքերդ(շքերթ), օրիորդ:

Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել(շանթահարել), ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան(անօթևան), բացօդյա(բացօթյա):

22. Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա, Իտալիա, կրիա, Ճապոնիա, Ֆրանսիա.

23. Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ անըմբռնելի, անընդմեջ, մեկնդմիշտ։

24. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

25. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում: (գռգռալ, գրգռել)

26. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝ մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտը մրմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում բառբառում, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

Ուրախ հայոց լեզու

  1. Ըստ ասացվածքի՝ Քանի լեզու գիտես, այնքան … ես;
    Գիտուն, մարդ, խելացի, գրագետ, զարգացած:

Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։

  1. Տրված բառերից ո՞ՙրը իկ ածանցով փորացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
    Ուլ, գունդ, մարդ, շուն, բադ:
  2. Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ գուժկան, բոթաբեր, բարեբեր,ավետաբեր, նվիրաբեր:
  1. Ո՞ր բառում է կենդանու ձագը թաքնված:
    Հավատ, վրձին, կայծ, ցուլ, դեզ:
  2. Բառերից որու՞մ հարցում արտահայտող բառ չի թաքնված:
    Կով, ոչինչ, թաս, ներբան, լուծում:
  3. Ո՞ր բառերն է շարքերում ավելորդ:
    1.Հորանջել, փայլել, հորովել, քայլել, խորովել:
    2. Տրտնջալ, գոռալ, ընթանալ, պսպղալ, արևագալ:
  4. Լար, դուր, սար, հուր, կետ, բեկ, լար բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ:

Լար-լուր, լոր
դուր-դար, դեր
սար-սուր, սեր,
հուր-հեր, հոր
կետ-կոտ, կուտ
բեկ-բակ, բուկ

  1. Տրված բառերը բացի մեկից և աջլիկ են, և ձախլիկ; Գտիր այդ աջլիկը:
    Տղա, մարդ, հարս, փեսա, շուն:
  2. Շիտակ բառի առաջին տառը փոխելով ստացիր նոր բառեր:
    շիտակ-գիտաակ, դիտակ
  3. Հանկարծ խոր թավուտից մի սուր ճիչ լսվեց նախադասության մեջ հնարամտորեն թաքնվել են խորթ, սուրճ, միս, որթ գոյականները:

Գիտելիքի օրը իմ կյանքում

Գիտելիք կարելի է ձեռք բերել ինչպես կրթական հաստատություններում, այնպես էլ ինքնակրթվելով։ Կրթությունը իհարկե շատ կարևոր է, սակայն ողջ կյանքի ընթացքում ինքնակրթվելը անհրաժեշտություն է։ Գիտելիք ստանում են ամեն վարկյան։ Մանկուց լսել եմ, որ գիտելիքը ուժ է, սակայն փոքր տարիքում չէի հասկանում այդ խոսքերի իմաստը։ Որքան մեծանում եմ, այնքան ավելի լավ եմ հասկանում այդ բառերի խորությունը։ Գիտելիքը հնարավորություն է տալիս ունենալ ավելի լավ ապագա։ Որքան շատ գիտելիք ունես, այնքան հետաքրքիր զրոցակից ես շրջապատի համար։ Գոյություն ունեն տարբեր տեսակի գիտելիքներ։ Դրանցից են՝ օրինակ, փիլիսոփայական գիտելիքները, գիտական գիտելիքները, ինտուիտիվ գիտելիքները, կրոնական գիտելիքներ, դատավարական գիտելիքներ, տրամաբանական գիտելիքներ և այլն։ Գիտելիքի տեսակները նաև դասակարգվում են ըստ ուղղակի կամ անուղակի՝ փոխարինող գիտելիքների։
Ուղղակի գիտելիքը հիմնված է օբյեկտի հետ ուղղակի փորձերի վրա՝ նշված օբյեկտի վրա առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու համար։
Անուղակի գիտելիքների մեջ մենք ինչ-որ բանի մասին տեղեկանում ենք այլ տեղեկատվությունից առանց ուղղակիորեն ուսումնասիրելու ուսումնասիրության օբյեկտը։ Օրինակ, երբ դասագիրք ենք ուսումնասիրում, մենք անուղակի գիտելիքներ ենք ստանում տվյալ թեմայի վերաբերյալ։

Design a site like this with WordPress.com
Get started