Ծաղկավոր բույսեր

1. Ներկայացնել ծաղկավոր բույսերի ընդհանուր բնութագիրը։

Հայտնի է մոտ 250 000 տեսակ։ Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում մթնոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի ռելիեֆի ձևավորման, քարածխի առաջացման գործընթացներում։ Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։

2. Նրանց տարածվածությունը։

Ծաղկավոր բույսերը տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։

3. Ծաղկի կառուցվածքը։

Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։

4. Ծաղկավոր բույսերի բազմացում։

Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով: Նրանց անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում: Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով: Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով: Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:

5. Համացանցից գտնել հետաքրքիր փաստեր ծաղկավոր բույսերի մասին։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started