Ճառագայթ և անկյուն 14.09.2022

ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ճառագայթ և անկյուն

Ուղղի վրա գտնվող կետը ուղիղը բաժանում է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է այդ կետից դուրս եկող ճառագայթ, իսկ կետը՝ ճառագայթներից յուրաքանչյուրի սկիզբ (կամ սկզբնակետ):

Stars1.png

A կետը a ուղիղը բաժանում է երկու ճառագայթի: Կարևոր է տարբերել այդ ճառագայթներն իրարից: Այդ նպատակով ուղղի վրա վերցնենք ևս երկու կետ՝ B-ն և C-ն, և ճառագայթները նշանակենք համապատասխանաբար AB և AC:

Ուշադրություն

Առաջին տառով նշում են ճառագայթի սկզբնակետը, իսկ երկրորդ տառը ցույց է տալիս ճառագայթի ուղղությունը:

Վերևի նկարում երեք կետերից յուրաքանչյուրը կարող է դիտարկվել որպես ճառագայթի սկզբնակետ: Յուրաքանչյուր կետից՝ հակառակ ուղղություններով, դուրս են գալիս երկու ճառագայթներ և անվերջ շարունակվում: 

Ուշադրություն

BC-ն և BA-ն նույն ճառագայթներն են (B սկզբնակետով), իսկ BC և AC ճառագայթները տարբեր են, չնայած որ ունեն որոշ ընդհանուր մաս:

Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է կետից և նրանից դուրս եկող երկու ճառագայթներից: Այդ ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ նրանց ընդհանուր սկզբնակետը՝ անկյան գագաթ:

Lenkis1.png

Անկյունները, հիմնականում նշանակում են լատիներեն մեծատառերով, օրինակ՝∡KMN կամ հունարեն փոքրատառերով, օրինակ՝ α:

Ուշադրություն

Վերևի նկարում կարելի է դիտարկել∡KMN անկյունը կամ∡NMK անկյունը, բայց պետք է հիշել, որ գագաթը միշտ մեջտեղի տառն է:  

Երբեմն անկյունները նշանակում են մեկ լատիներեն մեծատառով (որը ցույց է տալիս անկյան գագաթը): Անկյունը նշանակվում է նաև թվով կամ երկու լատիներեն փոքրատառերով (որոնք ցույց են տալիս անկյան կողմերը), օրինակ՝∡M, ∡1 կամ∡mn:

Lenkis2.png

Վերևի նկարի՝ M ընդհանուր սկզբնակետով n և m ճառագայթները հարթությունը բաժանում են երկու մասի, որոնք կոչվում են անկյան ներքին և արտաքին տիրույթներ:

Անկյունից և նրա ներքին տիրույթից կազմված պատկերը ևս անվանում են անկյուն

Հետևաբար, վերևի նկարի A և B կետերը չեն պատկանում∡M անկյանը, իսկ C, D և E կետերը պատկանում են ∡M անկյանը:

Եթե գծենք նույն սկզբնակետից դուրս եկող երկու ճառագայթներ, ապա ներքին տիրույթը կկազմի մի անկյուն (ներքևի նկարի α անկյունը), իսկ արտաքինը՝ մեկ ուրիշ (β-ն):

Lenkis_plats_saurs.png

Եթե անկյան երկու կողմերը գտնվում են նույն ուղղի վրա, ապա այն կոչվում է փռված անկյուն:

Lenkis_plats_saurs1.png

Փռված անկյան դեպքում հարթությունը բաժանվում է երկու մասի, որոնցից ցանկացածը կարելի է համարել փռված անկյան ներքին տիրույթ: 

Եթե ∡A անկյան գագաթից ներքին տիրույթում տանենք ճառագայթ, ապա այն կբաժանի անկյունը երկու այլ անկյունների:

Lenkis4.png

Այս դեպքում կարևոր է հետևել անկյունների նշանակումներին: Հիմա մենք ունենք սկզբնական անկյունը և նրա երկու մասերը: Օրինակ՝ եթե գրենք այսպես՝∡A, ապա չի հասկացվի, թե որ անկյունը մենք նկատի ունենք: Այս դեպքում հարմար է օգտագործել անկյունների նշանակումները երեք լատիներեն մեծատառերի միջոցով՝∡CAB, ∡CAD, ∡DAB:

Առաջադրանք դասարանում ՝ 

1.

Lenki_daudz.png

Նկարում OA, OB, OC և OD ճառագայթները դուրս են գալիս O ընդհանուր սկզբնակետից:

1.1 Ընտրիր անկյունը, որը չունի ընդհանուր կողմ∡AOD անկյան հետ.

  • ∡BOC
  • ∡BOD
  • ∡COD
  • ∡AOB
  • ∡AOC
  • այդպիսի անկյուն չկա

1.2Ընտրիր անկյունը, որի ներքին տիրույթը չունի ընդհանուր մաս (չհաշված կողմերը)∡BOC անկյան ներքին տիրույթի հետ:

  • ∡BOD
  • այդպիսի անկյուն չկա
  • ∡AOB
  • ∡AOD
  • ∡AOC
  • ∡COD

1.3. Քանի՞ անկյուն առաջացավ ∡AOD անկյան ներքին տիրույթում՝ հաշվելով նաև ∡AOD անկյունը:

Պատասխան` 6 անկյուն։

2.

Cits_stars.png
           G                         C            M                       J                   F                       Y

. 2.1 Ո՞ր կետերն են պատկանում CJ ճառագայթին:

  • F
  • M
  • C
  • Y
  • J
  • G

բոլորը

2.2 Ո՞ր կետերն են պատկանում CJ հատվածին:

  • G
  • F
  • J
  • M
  • Y
  • C

2.3. Ո՞ր կետերն են պատկանում FJ ճառագայթին:

  • G
  • M
  • C
  • Y
  • J
  • F

բոլորը

3. Ուղղի վրա գտնվող կետը ուղիղը բաժանում է երկու մասերի: 

առա.png

ա) Ինչպե՞ս է կոչվում դրանցից յուրաքանչյուրը.

  • ուղիղ
  • հատված
  • ճառագայթ
  • անկյուն

բ) Ուղղի վրա գտնվող կետը և առաջացած երկու մասերը կազմում են երկրաչափական պատկեր: Ինչպե՞ս է կոչվում այդ պատկերը.

  • ներքին անկյուն
  • փռված անկյուն
  • ճառագայթ
  • անկյան արտաքին տիրույթ

Առաջադրանք տանը- ներբեռնել դասագիրքը,

                                  վարժ.8, 10, 13, 

ա) AB և BA և AC և CA
բ) CB

BAC, BAD, CAD

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started