Երջանկությունը ընս իս

Երջանկությունը ամեն մարդ յուրովի է ընկալում։ Քանի իոր մարդիկ տարբեր են, նրանք կարող են երջանկանալ տարբեր բաներից։ Ինձ համար երջանկությունը դա իմ ընտանիքի, հարազատներիս առողջությունն է։ Նաև երջանկությունը հավատարիմ ընկերներ ունենալն է։ Իմ կարծիքով նաև կարելի է երջանիկ լինել այն դեպքում, երբ ինչ-որ մեկը քեզ գովում է քո քրտնաջան աշխատանքի համար։ Նաև ես կարող եմ երջանկանալ շատ մանր և աննշան երևույթներից, ինչպիսին է օրինակ՝ փողոցի կենդանիներին կերակրելը։ Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ իմ նկատմամբ շրջապատիս մարդիկ հոգատար են, ուշադիր և սիրալիր։ Շատ մանրուքներ կարող են երջանկացնել մարդուն, սակայն կարծում եմ ամենամեծ երջանկությունը դա հարազատներիդ և մտերիմներդ առողջ տեսնելն է։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started