Իմ կյանքի ամենաթարս օրը

Ես արթնացա ժամը 7։00։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես միշտ, բայց երբ ես պետք է դասավորեի իմ պայուսակը, որպեսզի գնամ դպրոց, չկարողացա գտնել իմ իրերը, որոնք պետք է դնեի պայուսակիս մեջ։ Մի կերպ ամեն ինչ հավաքելով՝ ես շտապեցի դեպի ավտոբուսի կանգառը։ Ես դեռ չէի նայել ժամացույցին և կարծում էի, թե ճիշտ ժամանակին կհասնեմ։ Սակայն ավտոբուսը տեղում չէր։ Այդ ժամանակ ես նայեցի ժամացույցին և տեսա, որ արդեն ժամը 8։10 է։ Ես զանգահարեցի պապիկիս և նա համաձայնվեց ինձ տանել դպրոց։ Մտածեցի, որ ամեն ինչ արդեն լավ կլինի, բայց դե դա դեռ սկիզբն էր։ Ճանապարհին մեր մեքենան փչացավ։ Եվ ես կես ժամ մեքենայի մեջ նստած սպասում էի, թե երբ է պապիկս մեքենան սարքելու։ Երևի դուք կռահեցիք, որ ես ուշացել էի դասից, և այդ պատճառով ուսուցչուհին ինձ վրա բարկացավ։ Դպրոցում դասերն անցան շատ ձանձրալի։ Նաև ընկերուհիներս չէին եկել դպրոց և ժամանակը շատ տխուր էր անցնում։ Դպրոցում օրս ավարտվեց նրանով, որ երբ քայլում էի դեպի ավտոբուսի կանգառը, ընկա ջրափոսի մեջ։ Սպիտակ կոշիկներս ամբողջությամբ ցեխի մեջ էին։ Երբ հասա տուն կարծես ամեն ինչ կարգին էր։ Ինձ թվում էր թարս օրս ավարտված է, սակայն ունեի շատ ուժեղ գլխացավ։ Անըդհատ մայրիկիս բողոքում էի, որ գլուխս ցավում է, և նա ստիպեց ինձ ջերմաչափ դնել։ Ահա ևս մի թարսություն․․․ 39.2 աստիճան ջերմություն։ Ողջ օրս անցկացրեցի անկողնում պառկած՝ լիմոնով և մեղրով թեյ խմելով։ Ի դեպ նշեմ, որ ես ատում եմ մեղրը։ Իսկ ահա երեկոյան ննջասենյակից լսում էի, թե ինչպես են ծնողներս եղբորս հետ հյուրասենյակում մուլտֆիլմ դիտում, որը, ի դեպ, նոր էր դուրս եկել և ես անընդհատ սպասում էի նրա պրեմիերային։
Այդպես տխուր և վատ օր ես ունեցա․․․

Ուշադրություն ամեն ինչ հորինված է

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started