Բառարանային ֆլեշմոբ

Իմ անունը Եվա է։ Եվա անունը առաջացել է եբրայերեն khava՝ կյանք բառից։ 

Ըստ Աստվածաշնչի, նախամոր անունն է, որ տարածված է աշխարհի բազմաթիվ ազգերի մեջ․ լատիներեն Eva, ֆրանսերեն Eve, ռուսերեն Ева և այլն։ Հայերի մեջ գործածական է հնուց։ 


Եղբորս անունը Ալեք է: Ալեք անունը Ալեքսանդր անվան կրճատ ձևն է հուն․ նշանակում է <այրերին հաղթող> կամ <մարդկանց օգնական>․հանդիպում է նաեվ ԱլեքսիանոսԱլեքՍանդոՍաչա ձեվերով: նշանակում էպաշտպան


Մայրիկիս անունը Տաթև է։ Տաթևիկ անունը ստեղծվել է Տաթև վանքի անունից։ Հնում գործածական չի եղել որպես անձնանուն, այժմ շատ տարածված է։ 


Հայրիկիս անունը Տիգրան է։ Հին պարս. Tigran անունն է: Տարածվել է ի պատիվ աշխարհակալ Տիգրան Բ արքայի: Նշանակու է որպես <վագր> կամ <նետաձիգ>:


Մորական տատիկիս անունը Մելանյա է։ Մելանյա հուն. նշանակում է <թուխ> կամ <սեվահեր>՝ այստեղից էլ melan թանաք բառն է առաջացել:


Հորական տատիկիս անունը Անահիտ է։ Անահիտ անունը առաջացել է զենդերեն Anahita, պահլավերեն Anahit անուններից։ Անահիտը պարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև Հայաստանում։ 
Անահիտ անունը կազմված է an ժխտական ածանցից և ahita «պիղծ» բառից, նշանակում է «անպիղծ», «անապական», «անարատ»։ Մեր ժողովրդի սիրած աստվածներից է եղել Անահիտը, որի անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը։ 

Այժմ տարածված անուն է։ 


Մորական պապիկիս անունը Գարեգին է։ Հ․ Աճառյանը համարում է անհայտ ծագման բառ։ Կան կարծիքներ, որ նշանակում է <թանկագին>։


Հորական պապիկիս անունը Արմեն է։ Արմենը հայկական Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen (հայ) և կամ Armenia (Հայաստան) բառերի հետ։ Նշանակում է <արիական ոգի>։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started