Որոշյալ և անորոշ դերանուն

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:

Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց բոլորին:
Ամբողջ գիշեր ծերունին աչք չկպցրեց:
Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:
Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում ամեն մի անցորդի վրա:
Մահը  ամեն ինչ  հաշտեցրել էր  նրա հետ, ողջ աշխատում էին իրենց վշտակցությունը հայտնել ժառանգներին:

Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ

 ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանուններն են` ոչ ոք (ամեն ոք), ոչինչ, ոչ մի, ոչ մեկը;

Գորշավուն ստվարաթղթի վրա ինչ-որ բան էր գրված:
Հասնելով մի շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:
Հյուրերից մի քանիսը արդեն դուրս էին եկել  պատշգամբ` մաքուր օդ շնչելու:

Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:

Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս  անծանոթ երիտասարդին, քչփչում միմյանց հետ:
Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր մեկմեկի ծովն ու երկինքը:
Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը իրար համար էին ստեղծվել:
Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում միմյանցով:

4. Բառաշարքում նշել թվականները:

Չորս հարյուր քսանութ, տասանոց, տասնօրյակ, միլիարդ, եռյակ, երեք հարյուր, երեքական, քսանմեկերորդ, հնգապատիկ, առաջին, հազարավոր, վեց-վեց, մեկ հինգերերդ, հարյուրանոց, եռօրյա, երկու միլիոն, քառակողմ, երեք հարյուրերորդական:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started