Թթենի և փշատենի

Թթենի

Ասում են՝ մետաքսագործ թիթեռը՝ շերամը, կանանց համար ժանեկազարդ ու նրբահյուս մի շրջազգեստ էր գործել, որը կախարդական զորություն ուներ. այն հագնողը վայրկենապես գեղեցկանում էր և օրերով քաղց չէր զգում: Մի շրջազգեստով աշխարհն օրըստօրե լցվում էր սլացիկ ու գեղակազմ կանանցով, որոնք բարյացակամորեն իրար էին փոխանցում առեղծվածային զգեստը:Այդ գեղեցկուհիներից մեկը, դառնալով արքայի ընտրյալը՝ նրա թագուհին, մի օր հայտարարում է, թե այսուհետ միայն ինքն է կրելու հրաշագործ զգեստը: Կանայք, խիստ վրդովված ամբարտական թագուհու անարդար վարմունքից,  ըմբոստանում և ներխուժելով պալատ՝ քաշքշելով`  պատառոտում են շրջազգեստը: Եվ ո՛վ զարմանք: Հազար կտոր դարձած շրջազգեստը հանկարծ դուրս է պրծնում զայրացած կանանց ձեռքերից և սկսում կերպարանափոխվել. ամբողջական մասը վերածվում է դարչնագույն ծառաբնի, կտորները՝ ճյուղերի, որոնք, հետզհետե տերևակալում են լայն ու բազմերիզ սաղարթներով: Այսպես է իբր ստեղծվել հայոց հինավուրց թթենին: Այդ ժամանակվանից էլ թթենու պտուղը քաղցր է, իսկ տերևը՝ մետաքս ստանալու նյութ: Սնվելով թթենու տերևներով՝ շերամորդը հազար հինգ հարյուր մետր երկարությամբ չընդհատվող մետաքսաթելից հյուսում է փոքրիկ պատյան, որին մարդիկ «բոժոժ» են անվանում:

Փշատենի

Ասում են՝ մի ջրաղացպան, որն աչքի էր ընկնում իր անսահման աշխատասիրությամբ, մի անգամ՝ շատ հոգնած ժամանակ, միրգ է ուզում ուտել: Բայց զգում է, որ լրիվ ուժասպառ է եղել: Նա հազիվ կարողանում է դուրս գալ ջրաղացից ու գետնին է ընկնում: Ջրաղացում դեռ շատ ցորեն կար, բայց նա վեր կենալու ուժ չուներ, որ վերջացներ աշխատանքն ու շուկա գնար իր համար միրգ առնելու: Մտածեց, որ շուկան շատ հեռու է, աշխատանքը՝ անընդմեջ ու այդպես էլ առանց միրգ ճարելու քնում է: Գիշերը նա երազում տեսնում է պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին, որն աչքի էր ընկնում իր բարերարությամբ ու մարդասիրությամբ: Նա հաճախ էր ուշադրություն դարձնում ջրաղացպանի անձնազոհ աշխատանքին: Աստվածուհին ասում է ջրաղացպանին. «Ջրաղացիդ ալյուրից ծառ ստեղծեցի, որի պտուղի մեջ և՛միրգ ու մրգահյութ կա, և՛ հաց ու ալյուր: Հենց որ ջրաղացից դուրս գաս բակ, դու կտեսնես այդ ծառը»: Աստվածուհին ասաց այդ խոսքերն ու անհայտացավ ամպանման մառախուղի մեջ: Ջրաղացպանն անհամբեր սպասում էր, թե երբ է լույսը բացվելու: Շատ էր ուզում, որ իր երազն իրականություն դառնա: Նա ապշում է, երբ առավոտյան բակում՝գետակի ափին, տեսնում է ալյուրոտ ծառը՝ արծաթափայլ ու թավշե տերևներով ու ոսկեգույն, ալրաթաթախ պտուղներով: Ջրաղացպանը վազում է դեպի հրաշալի ծառը և ծնկում նրա առաջ: Ասում են՝ հենց այսպես է ծնվել առաջին փշատենին: Հոտավետ ու քաղցրահամ փշատի ծառը, որ ապրում է քառասուն տարի, և որը ոչ միայն բերանն է քաղցրացնում, այլև՝ հոգին, շուտով մեծ տարածում է գտնում Հայաստանում և սիրվում բոլորի կողմից: Փշատը՝ հայկական առասպելական պտուղ է՝ ժողովրդի հույսի և համբերության խորհրդանիշը:

Առաջադրանք:

2. Ընդծված բարդ բառերի առաջին արմատները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:

Մետաքսագործ – կահույքագործ
ժանեկազարդ – ոսկեզարդ
նրբահյուս – ձնահյուս
շրջազգեստ – համազգեստ
գեղակազմ – նրբակազմ
դարչնագույն – մոխրագույն, գույնզգույն
շերամորդ – անձրևորդ
ջրաղացպան – դռնապան
ուժասպառ – շնչասպառ
ջրաղաց – ալրաղաց
անձնազոհ – ինքնազոհ
ամպանման – կենդանանման
արծաթափայլ – ոսկեփայլ
ալրաթաթախ – կենդանանման
քաղցրահամ – դառնահամ
խորհրդանիշ – զինանիշ

3. Բլոգում ներկայացրու նմանատիպ պատմություններ այլ ծառերի մասին:

Դեղձենի և նռնենի

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started