Դերանուն

Դերանուն նշանակում է  անվան դեր կատարող:  Գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները լինում են  ութ տեսակ` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական։

Անձնական դերանուններն են՝ եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

 Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:  
 Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

 Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանուններն են` ոչ ոք (ամեն ոք), ոչինչ, ոչ մի, ոչ մեկը;


1.Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

Ա. Այս – այսպես, այսպիսի, այսքան
այդ – այդքան
այն – այնտեղ
նույն – նույնքան, նույնչափ, նույնպիսի, նույնտեղ
որ – որքան, որպիսի, որերորդ,
քանի – քանիերորդ
ինչ – ինչպիսի ինչ-ինչ
ոչ – ոչինչ


Բ. Ինչ – ինչպիսի ինչ-ինչ,
տեղ – այնտեղ
պես – այսպես, նույնպես
քան – այսքան, այդքան, նույնքան
պիսի – ինչպիսի, այնպիսի
երորդ – որերորդ, քանիերորդ

2.Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:

Բոլոր երեխաները խաղում են բակում։
Այսօր բոլորը հերթ էին կանգնել կարտոֆիլ գնելու համար։
Աննան որոշեց ամբողջ տարվա ընթացքում կարդալ 20 գիրք։
Տղան ամեն ինչ յուրացրեց մեկ շաբաթում։
Կարծում եմ յուրաքանչյուր երեխա անսահման շատ է սիրում իր ծնողներին։
Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում․ «Արհեստի մեծ ու պստիկը չկա, ամեն մի արհեստ իր արժեքն ունի»։



3. Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:


Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:

Հանկարծ ինչ-որ անորոշ մեծ գունդ փայլատակեց երկնքում։
Երեխաները մի քանի խնձոր պոկեցին ծառից և նստեցին ըմբոշխնելու։
Մայրս եղբորս ուղարկեց խանութ կարկանդակ գնելու, սակայն նա լրիվ ուրիշ ապրանք գնած տուն եկավ։
Գայանեն ոչ մի սխալ չէր արել թելադրության մեջ։
Ես ունեմ մի գաղտնիք, որի մասին ոչ ոք չգիտի։
Այս ծույլիկ երեխային խաղերից բացի ոչինչ չէր հետաքրքրում։


Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started