Ածական անուն, կրկնողական վարժություններ

1. Տրված կապակցություններում փակագծերի մեջ առնված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու հարաբերական ածականներ:

երկաթ դարպաս – երկաթե դարպաս, մետաքս դրոշակ – մետաքսյա դրոշակ,
լեռ գագաթ – լեռնային գագաթ, ծով կենդանի – ծովային կենդանի,
որդի սեր – որդյական սեր, դպրոց տարիք – դպրոցական տարիք,
փողոց երթևեկություն – փողոցային երթևեկություն, մարմար սյուն – մարմարյա սյուն, գիշեր խավար – գիշերային խավար, արյուն լեռներ – արյունոտ լեռներ,
լույս միտք – լուսավոր միտք:

2.  Բառակապակցությունների իմաստն արտահայտիր բաղադրյալ ածականով:

Երեք նիշ ունեցող – եռանիշ
երկար կյանք ունեցող – երկարակյաց
ամեն ինչ ուտող- ամենակեր
միջին դարերին պատկանող – միջնադարյա
բերք տվող- բերքատու
ամեն ինչ կարողացող – ամենակարող
գեղեցիկ տեսք ունեցող – գեղատես
բույնը ավերված – բնավեր
կապույտ աչքեր ունեցող – կապուտաչյա

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started