Աշունը մեր բակում

Եկավ աշունը և սկսվեց աշնան հեքիաթ։ Վառ աշունը շատ գեղեցիկ է մեր բակում։ Այն լցվում է ոսկեզօծ ծառերով, որոնք դանդաղ պար են բռնում քամու մեղմ օրորից։ Շատ հաճելի է զբոսնել և վայելել աշնանային կախարդական գույները։ 
Մեր բակում կա մի փոքր այգի, որտեղ ընկերներիս հետ զբոսնում ենք և վայելում աշնանային կախարդական գույները։ Ես սիրում եմ հետևել տերևների խաղին մեղմ քամու տակ։ Նրանք պար բռնած թափվում են սառը գետնին։ Երբ զբոսնում ենք պուրակում, լսվում է գույնզգույն, չորացած տերևների խշշոցը։ Այդ ձայնը կարծես աշնան երգ լինի։ Կատուները մագլցում են ծառերի վրայով և իսկական տերևաթափ առաջացնում։ 
Ինձ համար աշունը իրարամերժ զգացողություններ է առաջացնում։ Աշնան երանգներից ես էլ եմ պայծառանում, սակայն մռայլ և անձրևոտ օրերին տխրություն է իջնում վրաս։ 

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started