Թեմա՝ Բնական թվեր և զրո: Թվանշաններ, թվերի գրառումը:
Հաշվելիս առաջացած 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12… թվերը կոչվում են բնական թվեր, (0-ն բնական թիվ չէ): Յուրաքանչյուր թվանշան, սկսած 2-ից, որոշակի քանակով մեկերի գումարի նշանակումն է: Օրինակ 8 թվանշանը՝ ութ մեկերի գումարի նշանակումը:
Ցանկացած թիվ կարելի է գրի առնել տասը թվանշանների միջոցով այն բանի շնորհիվ, որ թվի գրառման մեջ թվանշանի իմաստը կախված է նրա գրության դիրքից:
- Պատասխանի՛ր հարցերին:
Ո՞ր թվերն են կոչվում բնական թվեր:
Ո՞րն է ամենափոքր բնական թիվը:
Քանի՞ թվանշան գոյություն ունի:
- Քանի՞ թվանշան կգործածվի 18 էջանոց գրքույկի էջերը համարակալելու համար: Ո՞ր թվանշանները կգործածվեն մեկից ավելի անգամ:
- Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է: Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա:
- Քանի՞ տասնյակ է պարունակում հետևյալ թվերից յուրաքանչյուրում.
69, 78, 98, 54, 36
- Քանի՞ հարյուրյակ է պարունակում հետևյալ թվերից յուրաքանչյուրում.
140, 501, 968, 874, 658, 254
- Թվանշաններով գրի՛ առեք այն թվերը, որոնք պարունակում են
- Մեկ հարյուրյակ և հինգ միավոր
- Չորս հարյուրյակ, ութ տասնյակ և ինը միավոր
- Ինը հարյուրյակ, հինգ տասնյակ և յոթ միավոր
- Մեկ հազարյակ և մեկ միավոր
- Յոթ հազարյակ և երկու տասնյակ
- Երեք հազարյակ և երկու հարյուրյակ
- Կատարե՛ք գործողությունները.
- 115-657+47=
- 165-119+1039=
- 1087-291+2537=
- Առաջին գրքում կա 436 էջ, երկրորդում՝ առաջինից 108 էջով պակաս, իսկ երրորդում՝ երկրորդից 200 էջով ավելի: Քանի՞ էջ կա երրորդ գրքում :